ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. ԱՄՆ-ն հավատարիմ է Մինսկի խմբի ձևաչափին![]() 21 փետրվարի 2014 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնել է Թուրքիա, հետևյալ գրառումը թողնելով Twitter-ում. «Մեկնում եմ Անկարա: Չեմ համբերում տեղեկանալ Թուրքիայի դիրքորոշմանը»: Փետրվարի 20-ին Ուորլիքը գրել է. «Հանդիպեցի թուրքական կառավարության հետ: Հետաքրքիր և օգտակար էր իմանալ տարածաշրջանային հարցերի, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նրանց տեսակետների մասին: ԱՄՆ-ն հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին»,- գրել է Ուորլիքը: Ավելի վաղ Ուորլիքը գրել էր Twitter-ում. «Կիպրոսցի հույներն ու թուրքերը հայտարարել են, որ սկսում են կարգավորմանն ուղղված լիարժեք բանակցություններ: Իսկ ինչո՞ւ նույնը չի կարելի անել Լեռնային Ղարաբաղի դեպքում»: Ուորլիքի գրառմանն անմիջապես արձագանքել է ԼՂՀ ԱԳՆ-ն. «Համաձայն ենք, որ ժամանակն է վերականգնել բանակցություններին ԼՂՀ լիարժեք մասնակցության ձևաչափը»: Նախորդ տարի Իլհամ Ալիևի Անկարա այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը խնդիր է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի համար: Ըստ նրա, «թուրքերի համար դա խնդիր է, որը կարևորվում է Կովկասում խաղաղության, եղբայրության ու անվտանգության հաստատման տեսակետից, արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը: Այդ հարցն անհնար է տեսադաշտից դուրս թողնել»: «Մեր աջակցությունն Ադրբեջանին երկխոսության միջոցով այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ կշարունակվի»,-ասել է նա՝ հավելելով, որ այստեղ մեծ է ԵԱՀԿ Մինսկի խմբի պտասխանատվությունը: Այսինքն ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան պետք է ավելի խորը, լուրջ, մշտապես ուշադրության կենտրոնում պահեն այդ հարցը: «Մենք քննարկեցինք, թե ինչ կարող է անել Թուրքիան: Քննարկեցինք այն հարցերը, թե ինչպես կարելի է կայուն խաղաղություն ապահովել»,-ասել է թուրք վարչապետը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |