Առէկսիմբանկը հատուկ ակցիա է անցկացնում իրավաբանական անձանց համար![]() 21 փետրվարի 2014 - 10:30 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է հատուկ ակցիա իրավաբանական անձանց համար: Ակցիայի շրջանակներում Բանկի POS-տերմինալներ ունեցող կամ տեղադրելու ցանկություն հայտնած հաճախորդներին տրամադրվում է մեկական Visa Business վճարային քարտ: Հաճախարդը ցանկության դեպքում կարող է ստանալ հավելյալ Visa Business քարտ 5000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով: Քարտերը տրամադրվում են առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի` առավելագույնը 2 տարի ժամկետով և հաճախորդի կողմից նշված արժույթով, ինչպես նաև Տելեքարտ համակարգին միանալու հնարավորությամբ: Տվյալ ակցիային մասնակցող կազմակերպությունների աշխատակիցներին նույնպես տրամադրվում են MasterCard Standard և MasterCard Gold վճարային քարտեր` համապատասխանաբար 1000 և 2000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով, 1 տարի ժամկետով և առանց չնվազող մնացորդի, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |