ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի դիտարկումը անցել է առանց միջադեպերի27 ապրիլի 2006 - 19:21 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակավայրից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած հատվածում: Դիտարկումը անցել է առանց հրադադարի խախտման: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերում դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Խմբի կազմում էին անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Քին (Մեծ Բրիտանիա) եւ Հարրի Էրոնենը (Ֆինլանդիա): Դիտարկումը անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, չի տարել առաքելության մասնակիցներին իր առաջատար դիրքերը: Ղարաբաղյան կողմից դիտարկման խմբին ուղեկցում էին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության եւ արտգործնախարարության ներկայացուցիչները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ լրատվական-վերլուծական վարչությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |