ՀԲ-ն շահավետ է համարում Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքը «Գազպրոմին»28 ապրիլի 2006 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային Բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ շատ շահավետ անվանեց Հայաստանի համար Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի(Հրազդան-5) վաճառքը «Գազպրոմին»: Նրա խոսքերով, հաջորդ շաբաթ Հայաստանի կառավարությունը բաց քննարկումներ է կազմակերպելու այս հարցով, եւ երկրի հանրությունը կկարողանա համոզվել գործարքի շահավետության մեջ:Մեկնաբանելով այն, որ ռուսական կողմը փաստորեն մենշնորհատեր է դառնում Հայաստանի էներգետիկ բնագավառում` Ռոջեր Ռոբինսոնը ընդգծեց, որ «Ռուսաստանը վառելիք է մատակարարում Հայկական ԱԷԿ-ին, ինչպես նաեւ գազ»: «Այնքան կարեւոր չէ` ում է պատկանում այս կամ այն ձեռնարկությունը, որքան կարեւոր է դրա ճիշտ կառավարումը»,- ավելացրեց նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |