Ռուսաստնի դիրքորոշումը Ամերիկա-Իրան դիմակայության մեջ դեռ չեզոք է

PanARMENIAN.Net - «Ռուսաստնի դիրքորոշումը Ամերիկա-Իրան դիմակայության մեջ դեռ չեզոք է: ՌԴ-ն, ինչպես հայտնի է, իրանական միջուկային ծրագրի հարցում հիմք է վերցնում ՄԱԳԱՏԵ-ի գնահատականը»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարել է ՌԳԱ Միջազգային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտական աշխատող Ալեքսանդր Կռիլովը:



Նրա խոսքերով, եթե ԱՄՆ-ն այնուամենայնիվ կվճռեն ռմբակոծել Իրանը, ինչպես Յուգոսլավիան, ապա Ռուսաստանը պետք է արձագանքի, քանի որ ԱՄՆ-ի` Իրաքում ագրեսիայի ժամանակ Ռուսաստանի վերաբերմունքը մեղմ էր: «Իրանի ողջ դժբախտությունը նրանում է, որ նա արդեն գրեթե դաշնակից չունի: Սակայն դեռ կա իսլամական գործոնը, որը կարող է գործել որպես Իրանի հետ համերաշխության նշան, եւ այդ դեպքում ամբողջ աշխարհով կարող է ահաբեկչությունների ալիք անցնել: Մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը նույնպես չարիք է մարմնավորում մահմեդական ծայրահեղականների համար, եւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ը կարող է կրկնվել Մոսկվայում»,- ընդգծել է Ա. Կռիլովը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---