Ղարաբաղը պարզապես «խոսակցությունների առիթ է» դարձել, գտնում է Ալեքսանդր Իսկանդարյանը

PanARMENIAN.Net - 2005 թվականը Հայաստանում, ըստ էության, հանդիսացավ այն տենդենցի շարունակությունը, որը կարելի է հայկական ընդդիմության մահ անվանել: Այդ մասին Երեւանում անցնող «Կովկաս 2005» միջազգային կոմֆերանսի ժամանակ հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասի ինստիտուտի(ԶԼՄԿԻ) տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, 2005 թվականին ընդդիմության վարկանիշը շարունակում էր ընկնել, որը առավել եսւ արտահայտվեց Սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո, երբ հանրահավաքներին շատ քիչ մարդ էր մասնակցում: «Հայաստանում հեղափոխություն կազմակերպելու մասին խոսակցությունները հոգնեցրել են, եւ դա ակնհայտ դարձավ հանրաքվեին հաջորդած իրադարձություններից հետո: Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը կարելի է այսպես բնութագրել. թույլ իշխանություն եւ ընդդիմության բացակայություն»,- նշեց նա:



Ալեքսանդր Իսկանդարյանը նաեւ ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «հակամարտող կողմերը շարունակում են ընթացքը հակամարտության սառեցման ուղղությամբ»: Քաղաքագետը գտնում է, որ Ղարաբաղը պարզապես «խոսակցությունների առիթ է» դարձել: «Բոլորն ասում են, որ երբ քաղաքական որոշում ընդունվի, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել: Սակայն բոլոր շահագրգռված կողմերը գիտեն, որ ոչ մի քաղաքական որոշում չի ընդունվի»,- նշեց Իսկանդարյանը:



Ինչ վերաբերում է գազի սակագնի բարձրացմանը, ապա ԶԼՄԿԻ-ի տնօրենը նկատեց, որ Հայաստանը բոլորից շատ է տուժում: «Երբ Ռուսաստանը փակում է Վրաստանի գազը, նա պարզապես չի մտածում իր ռազմավարական դաշնակցի մասին: Եվ չի մտածում ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում, այլ որովհետեւ նրա մտքով նույնիսկ չի անցնում մտածել այդ մասին: Նույնը կարելի է ասել Վրաստանից ռազմակայանի դուրս բերման կապակցությամբ: Մեզ չգիտես ինչու չեն հարցում` մեզ պե՞տք է այդ զենքը, թե` ոչ. պարզապես բերում են»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---