«Ամերիաբանկն» ու «ԱրմենՏելն» առցանց վճարումներ կատարելու ծառայություն են մեկնարկել![]() ![]() PanARMENIAN.Net - Այսուհետ «ԱրմենՏել» ընկերության բաժանորդներն «Ամերիաբանկի» նոր ծառայության շնորհիվ կարող են ընկերության բոլոր ծառայությունների համար իրենց վճարումները կատարել առցանց աշխարհի ցանկացած կետից: Ավելին, բաժանորդները կարող են վճարումներ անել աշխարհի ցանկացած բանկի թողարկած VISA, MasterCard և ArCa քարտերով: «Ամերիաբանկի» ու «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենները, փետրվարի 26-ին հայտարարելով առցանց վճարումների ծառայությունների մեկնարկը, ընդգծեցին, որ սա Հայաստանի հաղորդակցության ոլորտում առաջին նման ծառայությունն է: «Համատեղ այս քայլը կարելի է Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում լուրջ ներդրում համարել»,- նշեց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: «Ամերիաբանկի» մշակած ծրագրային նոր գործիքը` vPOS-ը` վիրտուալ տերմինալ, հեշտացնում է առցանց առևտուր իրականացնող կայքերում VISA, MasterCard և ArCa քարտերով վճարումների կազմակերպումն ու հետագա սպասարկումը, ասաց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Այս նորամուծությունն աննախադեպ է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի համար ու նախևառաջ կխթանի անկանխիկ գործառնությունների ավելացումը»,- հավելեց Հանեսյանը: «Ամերիաբանկի» գլխավոր տնօրենը նաև հավաստիացրեց, որ առցանց գործիքների բարձր անվտանգությունն ապահովվելու է VbV և 3DSecure տեխնոլոգիաների կիրառմամբ: Հատկանշական է, որ ծառայությունից օգտվելու համար VISA-ի ու MasterCard-ի դեպքում անգամ պետք չէ վիրտուալ քարտ գրանցել: Առցանց վճարումների ծառայություններից օգտվելու համար հաճախորդը պետք է մուտաքագրի իր բաժանորդային համարը, վճարման չափն ու իր քարտի տվյալները www.beeline.am կայքի համապատասխան բաժնում, որից հետո գումարն ավտոմատ կերպով կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին: «Մինչ ծառայությունը շուկա դուրս բերելը, ինքներս փորձարկել ենք: Անձնական վճարումներս երկար ժամանակ կատարել եմ այդ ծառայության միջոցով»,- ասաց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Պյատախինը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |