Վրաստանի դեսպան. «Մահմեդական աշխարհով շրջապատված քրիստոնյա ժողովուրդներ» միջնադարյան անախրոնիզմ է

PanARMENIAN.Net - Եկեղեցիների հարաբերությունները պետք է կարգավորվեն եկեղեցական հոգեւոր վերնախավի հանդիպումների ժամանակ: Դեսպանատունը ներկայացնում է աշխարհիկ իշխանությունը եւ չի խառնվում կրոնական հարցերին: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն: «Ինչ վերաբերում է «Մահմեդական աշխարհով շրջապատված քրիստոնյա ժողովուրդներ» պիտակին, ապա դա միջնադարյան ժամանակաշրջանի անախրոնիզմ է: Որքանով ես գիտեմ, քրիստոնյա Հայաստանը հոյակապ հարաբերությունների մեջ է Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ընդգծել է դեսպանը: Նշենք, որ Հայոց Առաքելական Եկեղեցին պահանջում է իր իրավասության տակ վերադարձնել Խորհրդային Իշխանությունների օրոք վերցված եկեղեցիները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---