ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթի հաղթողները ստացել են MTS Ego սմարթֆոններ26 փետրվարի 2014 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը, խորհրդանշվում է երիտասարդության օրհնությամբ, սիրո խոստովանությամբ, ջերմ զգացմունքներ փոխանցելով, անկեղծ հարաբերությունների կարևորությունը ևս մեկ անգամ նշելով և, իհարկե, սիրելիներին նվերներ փոխանցելով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում կայացած «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթի հաղթողներին է հանձնել MTS Ego սմարթֆոններ: Հաղթողներ` Արմինե Մամյանը, Քրիստինե Վարդանյանը և Արտավազդ Սաղաթելյանը ստացել են երկուական MTS Ego սմարթֆոն՝ իրենց և իրենց սիրելիների համար: Ըստ կանոնների, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում մրցույթի հայտարարության տակ պարզապես անհրաժեշտ էր թողնել սիրո գեղեցիկ խոստովանություն՝ մեկնաբանության տեսքով: Հաղթող էր ճանաչվում այն խոստովանությունը, որը կհավաքեր ամենամեծ թվով «like» փետրվարի 12-ից (ժ.12:00) -18ը (ժ.12:00) ընկած ժամանակահատվածում: Արդյունքում, «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթի հաղթող է ճանաչվել Արմինե Մամյանը (1125 «like»): Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մրցույթի արդյունքներով հաղթողից բացի ևս 2 մասնակիցներ` Քրիստինե Վարդանյանը (1059 «like») և Արտավազդ Սաղաթելյանը (917 «like»), իրենց «like»-երի քանակով զբաղեցրել են ակնհայտ առաջատար դիրք, ՎիվաՍել-ՄՏՍ-ը որոշել է նշված մասնակիցներին և նրանց սիրելիներին ևս նվիրել MTS Ego սմարթֆոն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |