Բաքուն կրկին փորձում է իր զինվորի հերթական մահը բարդել հայկական կողմի վրա![]() 27 փետրվարի 2014 - 13:24 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները»,- հայտարարել է ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը, հայտնում է Panorama.am-ը: Ադրբեջանական մամուլում նախօրեին լուրեր էին տարածել այն մասին, որ առաջնագծում հայկական կողմից «հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացել է ադրբեջանցի զինծառայող» Նոխբալաև Քերեմ Շահին օղլուն: Ընդ որում Ադրբեջանի ՊՆ-ն հետմահու պարգևատրել է նրան «Գերազանց ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով, թեև չի պարզաբանվում, թե կոնկրետ ինչի համար է այն տրվել: Մինչդեռ, ինչպես հայտնում է Aysor.am-ը, Սենոր Հասրաթյանը հայտնել է նաև, որ Ադրբեջանի կողմից, հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում պարբերական բնույթ են կրում ու վերջին 1-2 շաբաթվա ընթացքում էական փոփոխություններ չեն կրել: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից, հրադադրի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը կտրուկ նվազել են: Ս. Հասրաթյանը նշեց, որ եթե համեմատենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հունվարի երրորդ տասնօրյակի հետ, երբ հակառակորդը կտրուկ ակտիվացել էր, ապա այսօր այդ լարվածությունը նվազել է: «Սակայն այսօր դժվար է խոսել լարվածության կամ հրադադրի ռեժիմի կանոնների խախտտումների կտրուկ նվազեցման մասին»,- հավելեց նա: Փետրվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով: Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ: Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով: Փետրվարի 6-ին Երևան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն էին տարածել, որտեղ վերահաստատել էին մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ արել սեփական գործողություններում ու հայտարարություններում: Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին: Սակայն ադրբեջանական ստորաբաժանումներն, անտեսելով կոչերն ու պայմանավորվածությունները, շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |