OTE-ն դեռ ասելու ոչինչ չունի «ԱրմենՏելի» վաճառքի շուրջ բանակցությունների ընթացքի մասին

PanARMENIAN.Net - Հունական OTE Group-ի ներդրողների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Դիմիտրիս Ցելեպիսն հայտարարել է , որ «երբ որեւէ բան կուենանք ասելու հանրությանը «ԱրմենՏելի» վերաբերյալ, ապա հանդես կգանք նոր մամլո հաղորդագրությամբ»: Դիմիտրիս Ցելեպիսն ասել է այդ մասին` պատասխանելով «ԱրմենՏելի» վաճառքի շուրջ բանակցությունների ընթացքի մասին հարցին, որոնց մասին OTE-ն պաշտոնապես հայտարարել է ապրիլի 4-ին:«Չկան նոր զարգացումներ, որոնք կցանկանայինք հրապարակել», - ասել է հունական OTE Group-ի ներդրողների հետ կապերի դեպարտամենտի ղեկավարը: Հիշեցնենք, որ հինգշաբթի OTE-ի մամլո ծառայությունում ասել էին, որ «ապրիլի 4-ին թողարկված մամլո հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունենք», հաղորդում Մեդիամաքսը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---