Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր![]() 27 փետրվարի 2014 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Բելգիայի Հայ Դատի հանձնախումբը հանրահավաք էր կազմակերպել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ հարգելով Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, Մինգեչաուրում, Կիրովաբադում և Ադրբեջանի մյուս քաղաքներում հայկական ջարդերի զոհերի հիշատակը: Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դրոշներով ցուցարարները ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն ու հայերեն խոսել են Ադրբեջանի արյունոտ անցյալի ու ներկայի մասին հիշելու անհրաժեշտության մասին, 1988-ի հայկական ջարդերի, Հունգարիայում 2004-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության ու 2014-ին Արմեն Հովհաննիսյանի հերոսական մահվան մասին: Ադրբեջանի դեսպանությանը հասցեագրված նամակն ընթերցելուց հետո ցուցարարները երթով անցել են դեպի Բրյուսելում Հայոց ցեղասպանության հուշարձան: Դրա մոտ էին ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանն ու հայ համայնքի այլ ներկայացուցիչներ: Մասնակիցները ծաղկեպսակներ են դրել հուշարձանի մոտ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Բաքվում հայերի ջարդեր Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները: Հայերի ջարդերը Սումգայիթում 1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |