Գույքահարկն ու հողի հարկն այսուհետ կարող եք վճարել նաև ՄոբիԴրամի միջոցով![]() 28 փետրվարի 2014 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ ՄոբիԴրամի մասնաճյուղերում հնարավոր է վճարել գույքահարկ, հողի հարկ և կատարել աղբահանության համար վճարում, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: Վճարելիս անհրաժեշտ է նշել սեփականատիրոջ անձնագրի սերիան և համարը, անունը և ազգանունը: Ծառայության միջնորդավճարը կազմում է 200 դրամ մինչև 100 000 դրամ վճարումների դեպքում: 100 001 դրամից բարձր վճարումների դեպքում` ըստ ընկերության սահմանված միջնորդավճարների: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |