Վ. Օսկանյանը Ստեփանակերտում քննարկել է ղարաբաղյան կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Գուլյանի հետ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Վ. Օսկանյանը խոսնակին ներկայացրել է հակամարտության կարգավորման գործընթացի ներկա դրությունը եւ հարցի կարգավորման հնարավոր հեռանկարները` միջազգային եւ տարածաշրջանային իրողությունների համատեքստում, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը բանացային գործընացում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:



Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ընդգծեց վերջին տարիների համեմատությամբ գործընթացի ներկա փուլի գլխավոր կետ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմնան կարեւորությունը, ինչը եւ հանդիսանում է կողմերի քննարկումների հիմքը:



Իր հերթին, ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Գուլյանը տեղեկացրեց Վարդան Օսկանյանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ստեփանակերտում անցած խորհրդարանական լսումների մասին եւ նախարարին հանձնեց լսումների արդյունքում ընդունված հայտարարության տեքստը` համապատասխան միջազգային ատյաններ ներկայացնելու համար, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---