Սփիլբերգի մոտ նկարահանված թուրքահայ դերասանը վերադարձել է Ստամբուլ․ «Որոշել եմ մահանալ հայրենիքում» 3 մարտի 2014 - 10:30 AMT PanARMENIAN.Net - «Գևորգ Մալիկյանը համեստ ու անկեղծ դերասան է զարմանալի մի պատմությամբ, որը սկսվել է Դիարբեքիրում ու շարունակվել է Ստամբուլում ու Լոնդոնում: Մալիկյանն այժմ Թուրքիայում է և մասնակցում է միանգամից երեք կինոնախագծի: Նրա ֆիլմագրությունը բավականին մեծ է. նա աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգն ու Ռիդլի Սքոթը, ինչպես նաև Դասթին Հոֆմանի ու Քրիսթիան Բեյլի հետ»,- գրում է Today’s Zaman-ը: Նա ծնվել է աղքատ ընտանիքում: Երբ Ստամբուլի Ոսքյուդար թաղամասում հայ արքեպիսկոպոսը ճեմարան բացեց, հայրը տվեց նրան ուսանելու, որպեսզի նա հետագայում քահանա դառնա: Գևորգը 2 տարի անցկացրել է Շիշլիի մանկատանը և հետո միայն ընդունվել է ճեմարան: Երբ նա 16 տարեկան էր, ճեմարան այցելեց Անգլիկան եկեղեցու պատմաբան քահանան, որը թատրոն էր սիրում և բեմադրեց «Ռիչարդ Երրորդը»: Մալիկյանը բեմադրության մեջ խաղաց Ռիչարդի դերը: Բեմականացումից հետո հայր Հարդինգը նրա համար կրթաթոշակ ստացավ Մեծ Բրիտանիայում և Մալիկյանը շարունակեց ուսումը Լոնդոնում: Նրա եղբայրները Գերմանիա են տեղափոխվել 20-րդ դարի 80-ականներին: Մալիկյանի առաջին պիեսը «Մաքբեթն» էր: Մի քանի տարի նա նկարահանվեց սերիալներում, մինչև որ պայմանագիր կնքեց Թագավորական Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի հետ, որտեղ նա խաղաց գրեթե բոլոր հանրահայտ շեքսպիրյան դերերը: Սփիլբերգի ու Սքոթի հետ Մալիկյանը հանդիպեց իր մենեջերի օգնությամբ: Սփիլբերգը նկարահանեց Մալիկյանին «Ինդիանա Ջոնսն ու վերջին խաչակրաց արշավանքը» ֆիլմում, իսկ Ռիդլի Սքոթը նկարահանեց նրան իր «Ելքը» ֆիլմում: Եվ այժմ Մալիկյանը որոշել է վերադառնալ հայրենիք՝ իր ծնողների շիրիմների մոտ: Նրա երկու եղբայրները մահացել են Գերմանիայում, իսկ քույրն ապրում է Ֆրանսիայում: Մալիկյանը կատարել է նաև դատախազի դերը Ալան Փարքերի հանրահայտ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմում 1978 թվականին: «Ես որոշել եմ տեղափոխվել Թուրքիա ու մեռնել հայրենիքում»,-ասում է Մալիկյանը: Photo: Sunday's Zaman Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |