7 առաջատար երկիր Ուկրաինայի պատճառով կասեցրել է Սոչիի G8-ի գագաթնաժողովին նախապատրաստումը 3 մարտի 2014 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի 7 առաջատար երկիր համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինայի տարածք և կասեցրել Սոչիի G8-ի գագնաթաժողովին նախապատրաստումը, որը կայանալու է ընթացիկ տարվա հունիսին: «Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ նախագահներս, ինչպես նաև Եվրամիության ու Եվրահանձնաժողովի նախագահներս, դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ակնհայտ խախտումը»,- ասվում է G7-ի հայտարարության մեջ: Ըստ հայտարարության հեղինակների, Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում խախտում են այն սկզբունքներն ու արժեքները, որոնց վրա հիմնված են G7 և G8-ը: «Այդպիսով, որոշեցիքն առայժմ կասեցնել մեր մասնակցությունը հունիսին Սոչիում կայանալի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, քանի դեռ հանգամանքները չեն փոխվել, որի դեպքում միայն հնարավոր կդառնա բանավեճը»,- ասվում է հայտարարության մեջ: Մինչդեռ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալթեր Շտայնմայերը հայտարարել է, որ աննպատակահարմար է համարում Ռուսաստանի մասնակցության կասեցումը G7 и G8-ին: Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցից հետո համաձայնվել է ԵԱՀԿ հովանու ներքո Ղրիմում ստեղծված իրավիճակի գծով խումբ ստեղծել: Պուտինն ուշադրությունը հրավիրել է ծայրահեղ ազգայնական ուժերի կողմից հնչող բռնի գործողությունների չթուլացող սպառնալիքի վրա, որոնք վտագում են ՌԴ քաղաքացիների ու ռուսալեզու բնակչության կյանքն ու օրինական շահերը, և Ռուսաստանի ձեռնարկած միջոցները համարժեք են ստեղծված արտակարգ իրավիճակին, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Պուտինն ու Մերկելը պայմանավորվել են շարունակել խորհրդակցություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակող ձևաչափով Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը նպաստելու համար: ԱՄՆ-ն առավելագույն ֆինանսական աջակցությունը կցուցաբերի Ուկրաինային ֆինանսական ճգնաժամից դուրս գալու համար, կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեկ Լյուն: Նա խորհուրդ է տվել Կիևին հասնել ԱՄՀ աջակցության երկկողմ ծրագրերի միջոցով, ինչպես նաև այլ խոշոր ֆինանսական կազմակերպությունների աջակցությանը, հայտնում է ВВС-ին: Երեքշաբթի Ուկրաինա կժամանի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Արդեն Կիևում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը, որը, իր խոսքերով, հանդիպում է Ուկրաինայի առաջնորդների հետ: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ուկրաինա է գործուղել իր տեղակալ Յան Էլիասոնին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |