Ազերիների ԱԳՆ-ն դիտողություն է արել Ուորլիքին. Բաքվին «դուր չի եկել» Սումգայիթի մասին նրա գրառումը![]() 3 մարտի 2014 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքվին «դուր չի եկել» ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հերթական գրառումը Twitter-ի էջում: Twitter-ի հանդեպ ոչ անտարբեր ամերիկացի դիվանագետի հերթական գրառումը վերաբերում էր Սումգայիթում հայերի ջարդերի տարելիցին: «Մենք նաև հիշում ենք Սումգայիթը: Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պետք է նպաստեն հանդուրժողականության ու վստահության զարգացման ծրագրերին»,-գրել է նա: Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն, Ադրբեջանի ԱԳՆ-ում չեն վարանել մեկնաբանել Ուորլիքի կարծես թե «անվնաս» գրառումը: «Սումգայիթյան իրադարձությունները եղել են, սակայն դրանց պատճառները, համատեքստն, ու ընդհանուր առմամբ, իրողությունը միանգամայն այլ բնույթի են»,-ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: Ազիմովը հայտարարել է, որ Ուորլիքը նաև իր կարծիքն է հայտնել Twitter-ի էջում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ՝ նշելով, որ «Twitter-ը Խոջալուի քննարկման տեղը չէ»: Խոջալուի իրադարձությունների կապակցությամբ, որոնք ադրբեջանական կողմը, կեղծելով պատմական փաստերը, համառորեն անվանում է «ցեղասպանություն», Ջեյմս Ուորլիքը գրել է. «Խոջալուի ողբերգության տարելիցի օրը մենք հիշեցնում ենք, որ բռնությունը պատասխան չէ: Բոլոր կողմերը պետք է ջանադրաբար աշխատեն խաղաղության հասնելու համար»: «Ես չեմ կարողանա այս ամենն ասել պարոն Ուորլիքին Twitter-ում, քանի որ այնտեղ կարելի է ընդամենը 120 տառից բաղկացած ուղերձ զետեղել: Պարոն Ուորլիքը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում և պետք է ավելի լավ ծանոթանա հակամարտության իրողություններին»,-ասել է Ազիմովը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայերի ջարդերը Սումգայիթում 1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Ռազմական գործողություն Խոջալուի մոտակայքում 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |