Փորձագետ. ՌԴ աջակցությունը Ղրիմին առաջիկա հանրաքվեում շատ սուր կդնի Ղարաբաղի հարցը![]() 3 մարտի 2014 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի ռուս բնակչության պաշտպանության մասին որոշումը, որն ընդունվեց բարդ պայմաններում, նշանավորեց Ռուսաստանի կողմից պետական ինքնիշխանությանն առնչվող միջազգային իրավունքի նորմերի կարևոր մի միտում: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց Ռուսաստանի Միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը: Ըստ նրա, տասնամյակներ շարունակ վեճն այն մասին, թե ինչն է առաջնային՝ ժողովրդների ինքնորոշումը, թե տարածքային ամբողջականությունը, վառ արտահայտված քաղաքական աստառ ուներ և բազմաթիվ բանակցություններ անհուսալի փակուղի էր տանում: Դա նման է այն հարցին, թե ի՞նչն է սկզբից ելել. հավը թե ձուն, որը մտավարժանքների հնարավորություն է տալիս բանավեճերի սիրահարներին: «ՌԴ կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Ղրիմի ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու իրավունքի քաղաքական (չեմ կասկածում, որ իրավաբանականը կհաջորդի դրան) ընդունումը, հստակ նշանավորեց միջազգային իրավակիրառության դաշտում առկա միտումը: Այսպիսով, Ռուսաստանը կրկին հաստատում է, որ, առնվազն, ԽՍՀՄ նախկին տարածքում, գերակա են նորմերը, որոնք երաշխավորում են ժողովրդների ինքնորոշման իրավունքը: Ակնհայտ դարձավ նաև ոչ միանշանակ վերաբերմունքը նախկին խորհրդային հանրապետությունների սահմաններին, որոնք փոփոխվել են խորհրդային տարիներին: Ուկրաինայում չկան նախադրյալներ մեծ պատերազմի համար: Ռուս զինվորականների ներկայությունն ուղղակի կնշի վաղուց արդեն գոյություն ունեցող պառակտման գիծը և պետք է որ թույլ տա խուսափել սադրանքներից: Սակայն Ղրիմի նախադեպն ինքնին բավականին վառ հեռանկարներ ունի»,- ասաց նա: Ըստ Դվորնիկովի, առաջին հերթին դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: «Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանից շուտ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Ընդունված որոշումների միջազգային օրինականացումն առաջին հերթին հիմնված է հետևողականության վրա: Ուստի ՌԴ աջակցությունը Ղրիմին առաջիկա հանրաքվեի հարցում շատ սուր կդնի Ղարաբաղի հարցը: Ինչպես հայտնի է, հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում շատ հատկանիշներով նման է Ղրիմի իրավիճակին: Նման է պատմական բաղադրիչը. Խորհրդային իշխանությունների կողմից մի ժողովրդի բուն պատմական հողերի նույնպիսի չմտածված փոխանցում մեկ այլ ազգային հանրապետությանը: Սրան գումարած ակտիվ, տարիների պայքարով հաստատված, շարժումն անկախության ու հարևանի հետ խաղաղ գոյակցության համար»,- ասաց նա: Դվորնիկովի համոզմամբ, այսօր ՌԴ շատ քաղաքացիներ, չնայած Ուկրաինայում տիրող տագնապալի իրավիճակին, ոգեշնչված են: Առաջին հերթին այն հանգամանքով, որ ՌԴ վերնախավը վերջապես լրջորեն ուշադրություն դարձրեց ռուս բնակչությանն ու եղբայրական ժողովրդներին պաշտպանելու անհրաժեշտությանը: Ակնկալիքները մեծ են, ինչպես երբեք: Այդ թվում նաև Ռուսաստանի արտերկրի դաշնակիցների մոտ: Ուստի, անհրաժեշտ են վճռականություն ու հետևողականություն: «Ղրիմի ու Ուկրաինայի ռուսաբնակ տարածաշրջանների հարցերին պետք է հաջորդեն միանշանակ ու անզիջում որոշումներ Լեռնային Ղարաբաղի հարցում: Հակառակ դեպքում, նման որոշումների հետևողականությունն ու անաչառությունը մեծ կասկածներ կհարուցեն»,- եզրափակեց Դենիս Դվորնիկովը: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |