Ամերիա. Ապագան մալուխային հեռուստատեսությանն ու ինտերնետինն են, բայց լարային հեռախոսը դիրքերը չի զիջում 4 մարտի 2014 - 12:28 AMT PanARMENIAN.Net - 2008-ին սկիզբ առած ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի վրա բավական սահմանափակ է եղել, այսինքն` այն հետընթաց չի գրանցել, շարունակել է զարգանալ ու աճել անցած 5 տարում, պարզել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության` հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ հետազոտությունը: «Հեռահաղորդակցության ոլորտի բոլոր մասնակիցները պետք է լոյալության ճկուն մոտեցում ցուցաբերեն, որպեսզի կարողանան դիմակայել աճող մրցակցությանը»,- եզրակացրել են ընկերության փորձագետները: Ամերիան, մասնավորապես, ուսումասիրել է մալուխային հեռուստատեսային, բջջային հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության, լարային հեռախոսակապի ծառայությունների շուկաները, ինչպես նաև Երևանում հեռահաղորդակցության ոլորտի փոխլրացնող սարքավորումների (բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ, պլանշետներ, հեռուստացույցներ և այլն) օգտագործումը: Հարցումներն անցկացվել են 1000 տնային տնտեսությունում: Ըստ ուսումնասիրության` 2013-ին ոլորտում հասույթն ընթացիկ գներով 7 տոկոսով ավելի էր, քան 2008-ին, ընդ որում՝ առաջատարը ոլորտում դեռ բբջային հեռախոսակապն է. այսպես` 2013-ին ոլորտի ամբողջ հասույթի գերակշռող մասը` 64 տոկոսը, ապահովել է բջջային հեռախոսակապը, 17 տոկոսը`ինտերնետ հասանելիությունը, 13-ը`լարային հեռախոսակապը: Ուսումնասիրության արդյունքներով` Հայաստանում բջջային հեռախոսակապի ծառայությունների շուկայի զարգացման 4 փուլը է եղել` 2004 - 2005 թվականներին` կայացման փուլ, երբ շուկա մուտք գործեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, 2005 -2006 թվականներ` աճի փուլ, տնտեսական ճգնաժամով պայմանավորված անկման փուլ 2009-ին, ու 2010-2013-ին՝ կայունացման փուլ: Ըստ հետազոտության, ոլորտում առաջատարի` «ՎիվաՍել-ՄՏՍ-ի» մասնաբաժինը 3-րդ տեղում գտնվողի` «Օրանժ Արմենիայի» մասնաբաժնից 4 անգամ ավելի է: Ամերիայում համոզված են` հետազոտության արդյունքները ոչ միայն թույլ են տալիս գնահատել ոլորտի ներկա իրավիճակը, վերջին տարիների զարգացումները, վերլուծել հիմնական մասնակիցների գործունեությունը, այլև կանխատեսել ոլորտի զարգացման միտումները: Հետազոտության արդյունքները վկայում են, որ հեռահաղորդակցության ոլորտում զարգացման ամենամեծ պոտենցիալ ունեցող շուկաներն են մալուխային հեռուստատեսային ծառայություններինն ու ինտերնետ հասանելիության ծառայություններինը: Այդ թվում, մալուխային հեռուստատեսային ծառայությունների շուկան ամենաարագ աճողներից է` 2008-2013 թթ․ այստեղ հասույթն աճել է ավելի քան 4 անգամ: Ամերիայի փորձագետների կանխատեսմամբ` հեռահաղորդակցության ոլորտի ավանդական ծառայություններն (լարային և բջջային հեռախոսակապ) առաջիկա տարիներին իրենց տեղը որոշակիորեն զիջելու են ինտերնետ հասանելիության ծառայություններին: Այդուհանդերձ, լարային հեռախոսակապը Երևանում դեռ չի կորցրել արդիականությունը, 15-69 տարեկան բնակչության 68,7 տոկոսն ամեն օր օգտվում է լարային հեռախոսակապից, թեև 98,4 տոկոսն զանգեր է կատարում նաև բջջային հեռախոսներով: Թեպետ տարածված կարծիք կա, որ մարդկանց մեծ մասը հիմա մեկից ավելի հեռախոս ունի, հետազոտությունը ցույց է տվել հակառակը` 15-69 տարեկանների 86 տոկոսն ունի ընդամենը մեկ բջջային հեռախոս: Ամերիայի փորձագետները պարզել են, որ Երևանի տնային տնտեսությունների մոտ 55 տոկոսն ունի միայն մեկ համակարգչային տեխնիկա, իսկ համակարգիչ, դյուրակիր համակարգիչ և պլանշետ միաժամանակ ունի Երևանի տնային տնտեսությունների միայն 8,5 տոկոսը: Ինտերնետ հասանելիություն առաջատարը, ըստ ուսումնասիրության, «ԱրմենՏել» ընկերությունն է, իսկ հարցվողների գերակշիռ մասն ինտերնետից օգտվում է տեսազանգ կատարելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |