ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ համաձայնության պայմանները![]() 4 մարտի 2014 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն համապարփակ համաձայնություն կկնքի Ւրանի հետ միայն այն դեպքում, եթե երաշխիք ստանա, որ վերջինս չի կարող միջուկային զենք ստանալ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ուղերձում, հասցեագրված Ամերիկա-իսրայելյան հասարակական հարաբերությունների կոմիտեի ամենամյա խորհրդաժողովի մասնակիցներին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նրա ելույթի դրույթները տարածել է երկուշաբթի պետքարտուղարությունը: «Ես խոսք եմ տալիս, որ ԱՄՆ-ն կստորագրի համաձայնագիրը միայն այն դեպքում, եթե պատասխաններ տրվեն երեք կրիտիկական կարևորության հարցերին: Առաջինը՝ երաշխավորում է արդյոք այս համաձայնությունը, որ Իրանը չի կարողանա միջուկային զենք ստանալ,-ասել է Քերին: Երկրորդը՝ կկարողանա արդյո՞ք Թեհրանը համոզել աշխարհին, որ իր միջուկային ծրագիրը հետապնդում է խաղաղ նպատակներ»: Եվ երրորդը՝ արդյո՞ք ԱՄՆ-ն բավարար ժամանակ կունենա անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար, եթե Իրանը այնուամենայնիվ փորձի ատոմային ռումբ ստեղծել, հայտարարել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը: «Սրանք են մեր չափանիշներն Իրանի հետ համապարփակ համաձայնության գալու համար»,-հավելել է նա: Ամերիկա-իսրայելյան հասարակական հարաբերությունների կոմիտեին ԱՄՆ ամենաազդեցիկ կազմակերպություններից է, որը առաջ է տանում Իսրայելի շահերը: Մինչդեռ, ՄԱԳԱՏԷ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանի իշխանությունները 50 տոկոսով կատարել են «վեցնյակի» համաձայնության պահանջները բարձր հարստացված ուրանի պաշարների նվազեցման մասին: «Հարստացված ուրանի նվազեցման գործընթացը ավարտին է մոտենում»,-ասել է Ամանոն ՄԱԳԱՏԷ կառավարիչների խորհրդի նիստում, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ Թեհրանի ու միջազգային միջնորդների վեցնյակի միջև միջանկյալ համաձայնության, Իրանը պետք է մինչև 20 տոկոս հարստացված ուրանի կեսը վերածի միջուկային վառելիքի հարստացման ավելի նվազ տոկոսով: Հարստացված ուրանի երկրորդ կեսը պետք է վերածվի ուրանի օքսիդի: Ամանոն նշել է նաև, որ ՄԱԳԱՏԷ-ին հարկավոր է ևս 1,6 մլն եվրո հետևելու համար, թե ինչպես է Իրանը կատարում համաձայնության պայմանները «վեցնյակի» հետ: 2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը: Ըստ պայմանավորվածության, ի պատասխան ԱՄՆ-ն ու Եվրամիությունը համաձայնվել են ապասառեցնել 4,2 մլրդ դոլար կազմող Իրանի արտերկրի հաշիվները: Միջանկյալ պայմանավորվածությունների իրականացումը մեկնարկել է հունվարի 20-ին: Շվեյցարիան արդեն դադարեցրել է Իրանի հետ թանկարժեք մետաղների առևտրի ոլորտում գործող արգելքի գործողությունը: Որոշվել է նաև մեղմացնել պահանջները մանրամասն հաշվետվության մասին, կապված Իրանից նավթամթերքի տեղափոխման ու ապահովագրության հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |