2006 թվականի հոկտեմբերին ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը կայցելի տարածաշրջան29 ապրիլի 2006 - 15:43 AMT PanARMENIAN.Net - 2006 թվականի հոկտեմբերին կկայանա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի(ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, հենց այն ժամանակ էլ սպսվում է ենթահանձնախմբի այցը տարածաշրջան:«Լորդ Ռասել Ջոնսթոնի գլխավորած ենթահանձնախումբը տարածաշրջանային այցի շրջանակներում կլինի Հայաստանում, ԼՂՀ-ում եւ Ադրբեջանում»,- նշել է Թորոսյանը: Նա նաեւ ասեց, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանից հետո ենտահանձնաժողովը չի պատրաստվում այցելել տարածաշրաջան: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կդիտարկվի Ադրբեջանի մանդատի վերաբերյալ հարցը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործնեությունը: Նշենք, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը Բաքվում հայտարարել էր, որ ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը պատրաստվում է այցելել տարածաշրջան 2006 թվականի ամռանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |