Մասաչուսեթսի Խորհուրդը մերժել է դատավորի թեկնածությունը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար![]() 7 մարտի 2014 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի Խորհուրդը մերժել է դատավոր Ջոզեֆ Բերմանի թեկնածությունը, որն առաջադրվել է ամերիկյան Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկի կողմից Առաջին ատյանի գլխավոր դատավորի պաշտոնում: Նահանգապետը հայտարարել է, որ հիասթափված է Խորհրդի որոշումից, քանի որ Բերմանը «որակավորում ունեցող դատավոր է»: Դիմակայությունը գլխավորում էր խորհրդի անդամ Մերիլին Պետիտո Դիվեյնին Ուոթերթաունից, որտեղ մեծ հայկական համայնք կա: Նա դեմ էր Բերմանի կապերին Հակադիֆամացիոն լիգայի հետ, քանի որ ADL-ն հրաժարվեց ցեղասպանություն ճանաչել 1,5 մլն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում: Խորհրդի ձայները, որը բաղկացած է 8 մարդուց, կիսվեցին՝ 4-ը կողմ էին, 4-ը՝ դեմ: Ինչպես գրում է Boston Herald-ը, նահանգաի խորհուրդը դեռ 2013 թ. դեկտեմբերին չքվեարկեց վիճահարույց թեկնածուին դատավորի պաշտոնում նշանակելու համար, քանի որ նա մի կազմակերպության անդամ է, որը մերժում է Հայոց ցեղասպանությունը: 2013 թվականի ապրիլի 10-ին Ներկայացուցիչների պալատը և Մեն նահանգի Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին: Բանաձևը նաև կոչ է անում նախագահին ու ԱՄՆ Կոնգրեսին նպաստել ԼՂՀ կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերում, ուղղված երկարատև խաղաղության հաստատմանը ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում: Անցյալ տարվա վերջում Մասաչուսեթսի կրթության միացյալ կոմիտեն հասարակական լսումներ անցկացրեց ցեղասպանության պարտադիր ուսումնասիրության վերաբերյալ, որը ստացավ Մասաչուսեթսի Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը: Օրինագիծը ներկայացրել է նահանգի կոնգրեսական Ջոնաթան Հեղթը (D- Watertown ) և պահանջում է ուսումնասիրել ցեղասպանությունները, որոնք պետք է ներառվեն բոլոր պետական դպրոցների պատմության ծրագրերում: 2012 թվականին Բոստոնում բացվեց Հայ ժառանգության զբոսայգի: Հակադիֆամացիոն լիգան ամերիկյան իրավապաշտպան հասարակական-քաղաքական կազմակերպություն է, որը հակադրվում է հակասեմականությանը և հրեաների հանդեպ անհանդուրժողականության այլ դրսևորումներին: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում: Տարեկան բյուջեն կազմում է 50 մլն դոլար, տնօրենն է Աբրահամ Ֆոքսմանը, որը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |