Թուրքիայի վարչապետը մտադիր է արգելել YouTube-ն ու Facebook-ը![]() 7 մարտի 2014 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղական մարմինների ընտրություններից հետո, որ կայանալու են Թուրքիայում մարտի 30-ին, կառավարությունը նոր սահմանափակումներ կմտցնի ինտերնետում, հայտնում է ATV հեռուստաալիքը: Մասնավորապես, ըստ թուրք վարչապետի, կարող են արգելվել YouTube-ն ու Facebook-ը: «Կլինեն նոր քայլեր, որոնք մենք կկատարենք այդ ոլորտում մարտի 30-ից հետո, այդ թվում արգելքը», -հայտարարել է Էրդողանը՝ խոսելով հանրահայտ ծառայությունների մասին: Ինտերնետի հետագա սահմանափակումները կարող են կապված լինել կոռուպցիոն սկանդալի հետ, որն առաջացավ այդ թվում նաև Էրդողանի հեռախոսազրույցների արտահոսքի պատճառով, որոնք հայտնվեցին համացանցում: Հրապարակվեցին ձայնագրությունները, որտեղ վարչապետը որդու հետ ենթադրաբար քննարկում է մեծ գումարներ թաքցնելու միջոցները: ԶԼՄ-ներում հայտնված նյութերից հետևում է, որ վարչապետը կարող էր միջամտել առևտրային գործարքներին ու արդարադատությանը: Որդի Բիլալի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ասում է, որ պետք է մոտ 1 մլրդ դոլար կանխիկ գումար թաքցնել՝ փոխանցելով այն ձեռներեցներին: Վերջին խոսակցության մեջ Բիլալը հայտնել է հորը, որ մնացել է 30 մլն եվրո, և որ դրանք ևս կտեղափոխի անվտանգ վայր: Հեռախոսազրույցների ձայնագրություններից բացի կան նաև տեսագրություններ, որտեղ երևում է, թե ինչպես է Էրդողանի որդին փողերը տնից դուրս հանում: Ձայնագրությունը հրապարակվել է You Tube-ում փետրվարի 24-ին: Թուրքիայում արդեն գործում է առանց դատարանի որոշման կայքերի արգելափակման մասին օրենքը: Սահմանափակել մուտքը Ինտերնետ իշխանությունները կկարողանան հայտնաբերելով որևէ «վիրավորական կոնտենտ»: Առաջին սահմանափակող օրենքն ինտերնետի հարցում ընդունվել է Թուրքիայում դեռ 2007 թ., երբ երկրի տարածքում արգելափակվեց Wordpress բլոգոհոսթինգը և մի քանի տեսահոսթինգներ՝ DailyMotion և Vimeo: YouTube-ը Թուրքիայում արգելափակված էր մինչև 2010 թվականը: 2011-ից երկրում գործում է նաև արգելված կայքերի միասնական ցանկը: Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողության արդյունքում Ստամբուլում ու Անկարայում 52 մարդ ձերբակալվեց, այդ թվում գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալեցին կոռուպցիայի մեղադրանքով: Նրանց թվում էին այդ թվում նաև էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի, ինչպես նաև շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները: Սկանդալից անմիջապես հետո նախարարները հայտարարեցին հրաժարական տալու պատրաստակամության մասին: Չորեքշաբթի նրանք պաշտոնապես հայտարարեցին հրաժարականի մասին: Հետագայում թուրք վարչապետը հեռացրեց պաշտոնից ևս յոթ նախարարների: 2013 թ. դեկտեմբերի 26-ին հրապարակվեց նախարարների կաբինետի կազմը: Այժմ բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |