Սոֆիայում մայիսի 2-ին կքննարկվի Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային հաղորդակցության բացման հարցը

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին Սոֆիայում իր աշխատանքը կսկսի TRACECA տրանսպորտային միջանցքի մասնակից երկրների միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը: Նիստի ընթացքում ենթադրվում է տրանսպորտային միջանցքի զարգացման ռազմավարության քննարկումն ու ընդունումը մինչեւ 2015 թվականը: Կդիտարկվեն նաեւ 2007 թվականի բյուջեի հարցերը, կազմակերպությունում դիտորդի կարգավիճակը: Ենթադրվում է նաեւ Փոթի-Բաքու-Ակտաու-Ալմատի երթուղով ընթացող ցուցադրական կոնտեյներային գնացքի նախագծի քննարկումը: Այս հանդիպման շրջանակներում կազմակերպության նախագահությունը Ադրբեջանից կանցնի Բուլղարիային:



Ներկայումս Ադրբեջանը, Ղազախստանը եւ Վրաստանը բանակցություններ են տանում մինչեւ Չինաստանի եւ Ղազախստանի սահմանին գտնվող Դոստիկ կայարանը այդ երթուղու երկարացման վերաբերյալ: Ներկա Նիստի շրջանակներում կքննարկվի նաեւ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային հաղորդակցության բացման հարցը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---