ԱՄՆ Պետդեպարտամենտ. ԵԱՀԿ ՄԽ-ն չի պատրաստվում մոսկովյան խորհրդակցություններից հետո այցելել տարածաշրջան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում երկօրյա խորհրդակցություններ են անցկացնում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով բյուրոյի նախագահ Թերի Դեւիդսոնը: Նրա խոսքերով, մայիսի 2-3 անցնող խորհրդակցություններին մասնակցում են ԵԱՀԿ ՄԽ բոլոր երեք համանախագահները` Յուրի Մերզլյակովը, Բերնար Ֆասյեն եւ Սթիվեն Մաննը: Կողմերը կքննարկեն ներկա եւ ապագա գործնեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով, ասել է Թերի Դեւիդսոնը: Նա նաեւ հաղորդել է, որ խորհդակցություններից հետո չի ծրագրվում այցելել հակամարտության տարածաշրջան, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---