Կարմիր Խաչին առայժմ չի հաջողվում հանդիպել Արսեն Խոջոյանին, մինչդեռ նրան արդեն հարցաքննում են![]() 10 մարտի 2014 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) առայժմ չի հաջողվել հանդիպել հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանին, ասել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ հավելելով, որ Կարմիր խաչը շարունակում է բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ` առաջիկայում ՀՀ քաղաքացու հետ հանդիպելու համար, գրում է Panorama.am-ը: Մարտի 7-ին ադրբեջանական լրատվականներում տեղեկություն էր տարածվել, որ «Թովուզի շրջանում, երկաթգծի մոտակայքում» հայ-ադրբեջանական սահմանը հատելիս ՀՀ ևս մեկ քաղաքացի է ձերբակալել։ APA գործակալությանը երկրի Ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովն ասել էր, որ Հայաստանի քաղաքացին 20-22 տարեկան է։ Նրա խոսքով, ձերբակալվածին, ով հայերենից բացի այլ լեզու չգիտի, տեղափոխում են Բաքու։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվականները սկսեցին գրել, որ ձերբակալվածը 1991-ին ծնված Արսեն Խոջոյանն է։ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը տեղեկացրել էր, որ գյուղում այդ անուն ազգանունով երիտասարդ է բնակվում, որի գտնվելու վայրն այժմ անհայտ է։ Նա հունվարի 28-ին Հայաստանի սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի բարեկամն է, ում ադրբեջանական իշխանությունները Կարմիր խաչի միջնորդությամբ մարտի 4-ին վերադարձրել էին: Ըստ շրջանառվող տարբերակներից մեկի, երիտասարդն ուժեղ մառախուղի պատճառով մոլորվել էր։ Ադրբեջանական ANS Press-ի փոխանցմամբ, Սաիլովն այսօր՝ մարտի 10-ին, ասել է, որ Հայաստանի քաղաքացու «հարցաքննությունը շարունակվում է»։ Նրա խոսքով, արդյունքները պարզ կդառնան վաղը։ Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալված հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդի» մասին։ Պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել: Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել: Վնասվածքների ու կոտրվածքների մասին ադրբեջանական լրատվականներում ավելի վաղ խոսք անգամ չէր եղել, ինչը վկայում է, որ դրանք ձեռք են բերվել գերությունում գտնվելու ժամանակ։ Մարտի 7-ին ծերունուն Իջևանի հիվանդանոցից բերել էին Երևան՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանումնք։ Արդեն այսօր հայտնի է դարձել, որ Խոջոյանն արդեն վնասվածքաբանության բաժանմունքում է: Ինչպես ասել է վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Օռլովը, ի տարբերություն սկզբնական շրջանի նա արդեն շփվում է հարազատների հետ, ինչպես նաև պատասխանում բժիշկների հարցերին Իսկ կվիրահատեն արդյոք Խոջոյանին, թե՝ ոչ, կորոշեն վնասվածքաբանները: Բժշկական կենտրոն հիվանդին տեղափոխելուց անմիջապես հետո կազմվել էր հետազոտման պլան: Կատարվել էին կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև գլխի համակարգչային շերտագրում: Photo: ANS Press Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |