Դինքի սպանության գործով գլխավոր մեղադրյալներից մեկն ազատ է արձակվել![]() 11 մարտի 2014 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Agos թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Էրհան Թունջելը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հրամանով ազատ է արձակվել։ Համապատասխան որոշումը մարտի 8-ին հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական տեղեկատուում։ Էրհան Թունջելը բանտարկված էր Թեկիրդագ փակ բանտում։ Հայ լրագրողի սպանությանը մասնակցելու համար նա ազատազրկվել էր 5 տարի ու 5 ամիս ժամկետով, գրում է Milliyet-ը։ Հարազատ՝ Էլյազիգ քաղաքի օդանավակայանում Թունջելին դիմավորել են հարազատներն ու ընկերները։ Նրա ազատությունը ողջունել է նաև Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավար, գեներալ Իլկեր Բաշբուգը, ում մարտի 6-ին ազատ էին արձակել։ Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել Մուրատ Ինամը, որը փոխարինեց Մուամմեր Աքաշին, ում պաշտոնից հեռացրել էին 2014-ի հունվարին: Ինամն արդեն ստացել է գործի բոլոր նյութերը: Աքաշը պաշտոնից հեռացվել է, քանի որ մտադիր էր ընդլայնել կոռուպցիայի համար մեղադրվող պաշտոնյաների ցուցակը և ինքն էր արտոնել «Մեծ կաշառքի» գործով ձերբակալությունները: Դատարանի առջև կրկին 18 կասկածյալ կկանգի, որոնցից Էրհան Թունջելն ու Էրսին Յոլչուն առաջին նիստում արդարացվել էին։ Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվել էր Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն էր տվել, սակայն Թունջելն ազատ էր արձակվել սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո: 2012-ի հունվարի 17-ին դատարանը մեղավոր էր ճանաչել 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության էր դատապարտվել, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: Photo: Haberturk Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |