Ուորլիքն անհանգստացած է սահմանին լարվածության հնարավոր սրմամբ![]() 11 մարտի 2014 - 13:12 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել, թե այն ժամանակ, երբ համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, հայկական և ադրբեջանական կողմերի միջև կարող է սրվել լարվածությունը: «Արդյո՞ք մենք անհանգստության առիթ ունենք», - գրել է ամերիկացի դիվանագետը: Ուկրաինայում փետրվարի 22-ին իշխանափոխություն է եղել, որը պետական հեղաշրջման նշաններ ուներ։ Գերագույն Ռադան իշխանաթող է արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխել Սահմանադրությունն ու երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին, նոր ընտրույթունները նշանակված են մայիսի 25-ին։ Յանուկովիկը հայտարարել է, թե ստիպված էր լքել երկիրը, քանի որ իր և հարազատների կյանքին վտանգ էր սպառնում, բայց շարունակում է մնալ լեգիտիմ ընտրված նախագահ։ Ուկրաինայի հարավի ու արևելքի որոշ տարածաշրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ընդունել Ռադայի որոշումների լեգիտիմությունը, հայտարարելով՝ Յանուկովիչի պաշտոնանկությունն օրինական չէ․ որոշվել է այդ տարածաշրջաններում հանրաքվե անցկացնել։ Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին։ Ջեյմս Ուորլիքը նաև մեկնաբանել է նախօրեին` մարտի 10-ին, Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը. «Մենք Ադրբեջանի արտգործնախարարի հետ խաղաղ կարգավորման որոշ հիմնախնդիրների շուրջ արդյունավետ բանակցություններ ենք անցկացրել»,- գրել է ամերիկացի միջնորդը: Նա նաև հույս է հայտնել առաջիկա ամսվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ. «Միայն նրանք կարող են լուծել խաղաղ գործընթացի ամենակարևոր հարցերը»,- իր Twitter-ում գրել է Ուորլիքը: Մարտի 11-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՀԿ համանախագահներ Իգոր Պոպովի(Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանիսա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին նախօրեին Նալբանդյանը հայտնել է Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Դա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով, և երբ պայմանները ստեղծված լինեն, կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռանախագահների հետ»,- նշել է Նալբանդյանը: Փետրվարի 22-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Հանդիպումից հետո ամերիկացի համանախագահը twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ գոհ է նախարար Նալբանդյանի հետ բանակցութունների շարունակությամբ. «Պիտի աշխատենք խաղաղության հասնելու համար»,- նշել էր Ջեյմս Ուորլիքը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |