Զեյնո Բարան. Ներկա դրությամբ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը անհնարին է 2 մայիսի 2006 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «Ներկա դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարով անհնարին է», հայտարարել է Նիքսոնի կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկայի ծրագրի տնօրեն Զեյնո Բարանը: «Եթե կողմերը պատրաստ լինեին փոխզիջման, նրանք այլ աարտաքին եւ ներքին քաղաքականություն կիրականացնեին»,- գտնում է նա: «Իրանի դեմ հնարավոր գործողությունը կարող է բացասաբար ազդել Ադրբեջանի վրա, սակայն այդպիսի ազդեցության մասշտաբը շատ բարդ է գնահատել»,- ասել է նա: Մեկնաբանելով Իրանի բացասական դիրքորոշումը Ղազախստանի եւ Ադրբեջանի միջեւ Կասպից ծովի հատակով նավթատարի նախագծի նկատմամբ` փորձագետը նշեց, որ Թեհրանը չի կարող խանգարել դրա իրականացմանը, հայտնում է Regnum-ը` հղում կատարելով «Թուրան» գործակալությանը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |