Սեպտեմբերից երեխաները կպատվաստվեն պնևմակոկի դեմ![]() 12 մարտի 2014 - 14:19 AMT PanARMENIAN.Net - 2014-ի սեպտեմբերից մինչև մեկ տարեկան երեխաները պատվաստվելու են պնևմակոկային հիվանդությունների դեմ: Առաջին պատվաստումը կատարվելու է 1,5 ամսականում, այնուհետև` 3 և 4,5 ամսականներում: Պատվաստման ծրագրում կընդգրկվեն արդեն հուլիսի 15-ից հետո ծնված երեխաները: Լրագրողների հետ հանդիպմանը առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշել է, որ պատվաստանյութը գրեթե չունի հակացուցումներ: Սակայն, ինչպես մնացած բոլոր պատվաստումների դեպքում, երեխան պետք է լինի առողջ, գրում է «Երկիր»-ը: «Հիվանդության ռիսկը պատվաստման ռիսկի հետ չես կարող համեմատել»,- ասել է Սահակյանը` հավելելով, որ Հայաստանում մեկ տարվա կտրվածքով հետապատվաստումային ռեակցիաների 10-12 դեպք է գրանցվում: Ինչպես Հայաստան ներկրվող այլ պատվաստանյութեր, այս մեկը ևս կբերվի Բելգիայից ու Ֆրանսիայից` շուրջ 40 000 չափաքանակով, գրում է Tert.am-ը : Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալով` երեխաների մոտ հիվանդությունների մեծամասնությունը առաջացնում է հենց պնևվմակոկը, որը մանկական մահացելիության գլխավոր պատճառներից մեկն է: Ընդ որում, սա բնորոշ է ոչ միայն զարգացող, այլև` զարգացած երկրներին: Այդ իսկ պատճառով այս պրոֆիլակտիկ պատվաստումը ներառված է ավելի քան 70 երկրի պատվաստումների ազգային ծրագրում: Ռուսաստանում, օրինակ, պնևմակոկի դեմ պատվաստումը Ազգային ծրագրում ընդգրկվել է 2014-ի հունվարի 1-ից: ԱԱՀ տվյալներով, պատվաստումը 80%-ով նվազեցնում է երեխաների մոտ պնևմակոկային մինինգիտների ու թոքաբորբերի հավանականությունը, իսկ մասսայական պատվաստումը նվազեցնում է նաև չպատվաստվածների մոտ պնևմակոկի ի հայտ գալու հավանականությունը, քանի որ այն այլևս տարածվելու հնարավորություն չի ունենում, գրում է Ռոսիյսկայա Գազետան: Աշխարհում ամեն տարի պնևմակոկից 1 200 000 մարդ է մահանում: Պնևմակոկային ինֆեկցիան կարող է հարվածել ցանկացած տարիքային խմբի: Վարակումը կարող է տեղի ունենալ ինչպես ծննդատանը, այնպես էլ տան անդամների հետ շփումից, կամ ավելի ուշ` փոխանցվելով այլ երեխաներից: Մանկապարտեզ հաճախող երեխաների 60%-ը պնևմակոկի կրող են, գրում է ռուսական Medep կայքը : Photo: medveb.ru ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |