Թուրքիայի ամենացավոտ կողմն արխիվներն են, որոնք վաղ թե ուշ բացվելու են![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայում սկսվում են ապրիլի 24-ի` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա «նախապատրաստական» աշխատանքները: Թուրք պաշտոնական այրերն արդեն սկսել են տարեց տարի կրկնվող հայտարարություններով հանդես գալ: Խորհրդարանի խոսնակ Ջիմել Չիչեկը հերթական անգամ վստահեցրել է, որ «Թուրքիան պատրաստ է ներկայացնել 1915 թվականի դեպքերի վերաբերյալ փաստաթղթերն ու պատրաստ է ընդունել Հայաստանի հետ համատեղ պատմաբանների խմբի եզրակացությունները»: «Ամենամեծ վիրավորանքն ու ամենաանհարգալից վերաբերմունքը հասարակությանը տեղի չունեցած ցեղասպանության կատարման մեջ մեղադրելն է»,- ասել է Չիչեքը` հավելելով, որ 1915-ին տուժել է ինչպես հայ, այնպես էլ թուրք ազգաբնակչությունը: Մի հարցում Չիչեքը ճիշտ է, որ թուրք հասարակությունն էլ է տուժել, բայց նրա տառապանքը արտահայտվել է նրանում, որ արդեն 100 տարի թուրք հասարակությունն ապրում է կատարվածի համար մեղքի զգացումով: Կա նաև հասարակության մյուս մասը, որն առայժմ մեծամասնություն է կազմում, որը կարծում է, թե երիտթուրքերը ճիշտ են արել` Թուրքիան ներքին թշնամիներից մաքրելով: Թուրքիայի ամենացավոտ կողմն, իհարկե, արխիվներն են: Վաղ թե ուշ դրանք բացվելու են, բայց… այնտեղ ոչինչ չի լինի: Աթաթուրքի կառավարությունը ժամանակին վերացրել է հայերի ջարդերի մասին բոլոր փաստաթղթերն ու վկայությունները: Բայց կա ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժինը, Մոսկվայի Պետական գրադարանում կա փաստաթղթերի հավաքածու, բացի այդ կան Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին այնտեղ հավատարմագրված պետությունների ԱԳՆ արխիվները, որոնք լիքն են հայերի հանդեպ կատարված վայրագությունների մասին վկայություններով: Խարբերդի, Մալաթիայի,, Հալեպի դեսպանները գրություններ էին ուղարկում` վստահ լինելով, որ իրենց երկրների կառավարությունները կարձագանքեն ու կփրկեն հայերին: Ցավոք, բոլոր այս հեռագրերը միայն «ի գիտություն էին ընդունվում»: Այս տեսակետից թուրքական խորհրդարանի խոսնակի հայտարարությունը բավական ցինիկ է դիտվում: Թուրքիան երբեք պատրաստակամություն չէր հայտնի արխիվները բացելու, եթե վստահ չլիներ, որ այնտեղ չկա ոչինչ, որ կարող է «ստվեր գցել փառահեղ օսմանյան անցյալի վրա»: Շատ հավանական է, որ շուտով Թուրքիայից կսկսվի փաստաթղթերի հոսք, որտեղ հայերը կլինեն «հինգերորդ սյուն», իսկ թուրքերը` երիտթուրքերի դեմ կազմակերպվող դավադրությունների զոհ: Այս փաստաթղթերի մեջ կլինեն նաև որոշ օրիգինալներ, հիմնականում` վերոնշյալ դեսպանների հեռագրերը: Սակայն պետք է հիշել, որ հենց այս տարի է լրացել «Ցեղասպանություն» եզրույթի 70 ամյակը, և իրավաբան Ռաֆայել Լեմկինը եզրույթի սահմանման համար որպես հիմք է ընտրել հենց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը: Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |