Թուրքիան չի պատրաստվում Կոստանդնուպոլսի պատրիարքության թեմական դպրոցը բաց անել

PanARMENIAN.Net - Թուրքիան չի պատրաստվում Կոստանդնուպոլսի պատրիարքության թեմական դպրոցը բաց անել երկրորդ անգամ, հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլը: « Թեմական դպրոցի կողմից կրոնական կրթություն տալու իրավունքի տրամադրումը հակասում է Թուրքիայի Հանրապետության աշխարհիկ համակարգին եւ Սահմանադրությանը»,- ասել է Գյուլը: Հայտարարությունը արվել է Սոֆիայում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում: Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրեց, որ թուրքական իշխանությունները առաջարկել են Կոստանդնուպոլսի պատրիարք Վարֆոլոմեին այն փոխանցել Ստամբուլի համլսարանին, սակայն նա մերժել է:



Գյուլը նաեւ հայտարարեց, որ Թուրքիան խնդիրներ չունի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրոնական ազատության սահմանափակման հետ: Եվրամիությունը, ուր Թուրքիան ձգտում է մուտք գործել, որպես լիարժեք անդամ, եւ ԱՄՆ-ն անընդհատ քննադատում են Թուրքիային կրոնական ազատության եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտման մեջ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին» հղում կատարելով Hurriett թերթին:



Նշենք, որ ուղղափառ թեմական դպրոցը, որ գտնվում է Մարմարա ծովի Խալկի կղզու վրա, փակվել է 1971 թվականին` համաձայն կրոնական դպրոցների գործնեությունը արգելող օրենքի: Բազմաթիվ անգամներ առաջարվել է դպրոցը փոխանցել Ստամբուլի համլսարաններից մեկին, սակայն հարցը մինչեւ հիմա կարգավորված չէ Կոստանդնուպոլսի պատրիարքության եւ Թուրքիայի կառավարության միջեւ ծագող տարաձայնությունների պատճառով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---