Կոնգրեսմեն Շերմանը Քերրիին կոչ է արել հաստատել Ցեղասպանության հարցով դիրքորոշումը![]() 14 մարտի 2014 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Միջազգային հարցերով ներկայացուցիչների լսումների ժամանակ կոնգրեսմեն Բրեդ Շերմանը գովել է երկրի պետքարտուղար Ջոն Քերրիին` Սենատում Հայոց ցեղասպանության մասին խոսքերի համար, ու նրանկոչ արելշարունակել ելույթ ունենալ ի պաշտպանություն Նահանգների կողմից Ցեղասպանության ընդունմանը, տեղեկացնում է Ամերիկայի հայկական վեհաժողովը (ԱՀՎ)։ «Բարձր եմ գնահատում Ձեր տեսակետը, որն արտահայտում էիք սենատոր լինելու տարիներին, ու հուսով եմ, որ պետքարտուղար Քերրին նույն կերպ կվարվի»,- ասել է Շերմանը։ Պետքարտուղարին հրավիրելով կոմիտեի նիստին, Շերմանը նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ թշնամանքի վերաբերյալ ու պատմել 2004-ին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանաբար սպանության մասին։ Կոնգրեսմենը նաև հիշեցրել է Իլհամ Ալիևի՝ Ստեփանակերտի ուղղությամբ թռչող իքնաթիռների ոչնչացման մասին։ «Ադրբեջանցի սպան, ով ՆԱՏՕ-ի կուրսերին սպանել էր հայ սպային, զինվորական ավելի բարձր կոչում է ստացել։ Հուսեվ եմ, որ կուսումնասիրեք այդ հարցն ու կհրաժարվեք Ադրբեջանին ցանկացած զինօգնություն տրամադրելուց։ Նաև հուսով եմ՝ կզգուշացնեք ադրբեջանցիներին, որ անընդունելի է սպառնալ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի ուղղությամբ թռչող ինքնաթիռները գնդակոծելով», - նշել է կոնգրեսմենը։ «Բարձր ենք գնահատում պետքարտուղար Քերրի դեմ ծայրահեղ կարևոր հարցեր դնելու ուղղությամբ կոնգրեսմեն Շերմանի աշխատանքը։ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ կոնգրեսմենի նկատողությունները պետք է հիշեցնեն Սպիտակ տանն իր պարտականությունների կատարման մասին», - տեղեկացրել է ԱՀՎ գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնել էր Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս էին դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր էր ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը: Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել էր երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։ Միջազգային հանրությունը Բուդապեշտին քննադատել է Բաքվին Սաֆարովի արտահանձնման համար։ Որոշ աղբյուրների համաձայն, ադրբեջանցի սպային արտահանձնել էին Ադրբեջանի՝ 2-3 մլրդ․ եվրոյի հունգարական պետպարտատոմսեր գնելու խոստման դիմաց։ Պաշտոնական Բուդապեշտն այդ տեղեկությունները հերքել է։ ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |