Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է![]() 14 մարտի 2014 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարանը երկարաձգել է Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի կալանքը մինչև ապրիլի 14-ը: Հարությունյանը մեղադրվում է Պոդոլսկի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ՃՏՊ գործով: Դատական նիստին հայտարարվել է, որ գործի նյութերը 10 հատոր են կազմում: Հարությունյանն արդեն ծանոթացել է դրանց: Այժմ դրանց հետ պետք է ծանոթանան 47 տուժողները: Հետաքննության ընթացքում 70 փորձաքննություն է անցկացվել: Երբ տուժողները ծանոթանան գործի նյութերին, մեղադրական ակտը կթարգմանվի հայերեն, դատախազը կհաստատի այն, այնուհետև քրեական գործը կուղարկեն դատարան, հաղորդում է BFM.ru կայքը: Հուլիսի 13-ին Պոդոլսկի մերձակայքում շինանյութ տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար մեքենան բախվել էր երթուղային ավտոբուսին: Հարվածի հետևանքով 18 մարդ էր զոհվել, 60-ը՝ վիրավորվել: Հուլիսի 15-ին Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը ձերբակալել էր Հարությունյանին: Սեպտեմբերի 12-ին նույն դատարանը երկարացրել էր ձերբակալության ժամկետը մինչև դեկտեմբերի 14-ը: Նոյեմբերի 29-ին Հրաչյա Հարությունյանին կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ ևս մեկ մեղադրանք էր ներկայացվել: Նույն օրը նրան կրկին մեղադրանք էր ներկայացվել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5 մասով՝ երկու և ավելի անձանց մահվան պատճառ դարձած երթևեկության կանոնների խախտում: Այս անգամ արդեն փորձագետների եզրակացությամբ: Հարությունյանը, ինչպես նախկինում, ճանաչում է վթարի պատճառ հադիսացած իր մեղքը, սակայն ժխտում է կեղծ թույլտվության օգտագործումը: Ըստ նրա, նա չէր իմացել, որ փաստաթուղթը կեղծ է և ոչ ոք այն չէր ստուգել: Մեղադրյալի փաստաբանը նաև լրացուցիչ ավտոտեխփորձաքննություն անցկացնելու միջնորդություն էր ներկայացրել: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |