Թուրք գրող. Ամաչում եմ մորս՝ Ցեղասպանություն գործած նախնիների համար![]() 17 մարտի 2014 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Paper Boats of Poetry կայքը հրապարակել է թուրք գրող Սերքան Էնգինի`«Թուրք լինելն անտանելի ամոթ է» հոդվածը: «Իմ մայրը թրքուհի է: Սակայն ես ինձ հորս նախնիների նման լազ եմ համարում, քանի որ ամաչում եմ մորական կողմից նախնիներիցս: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիներն Օսմանյան կայսրության օրոք Ցեղասպանություն են իրականացրել: 1 500 000 հայեր դաժանորեն սպանվել են թուրքերի և քրդերի կողմից: Թուրքերը և քրդերը սպանել են իրենց հայ հարևաններին, բռնաբարել փոքրիկ աղջիկներին, այրել ողջ երեխաներին, թալանել հայերի ունեցվածքը: Օսմանյան կայսրությունում հայերի հետ միասին հազարավոր ասորիներ էլ են սպանվել», – գրված է հոդվածում: «Հայերի հանդեպ սարսափելի Ցեղասպանություն է իրականացվել: Որպես թուրք ազգի զավակ` ես ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը և ամանչում իմ մոր նախնիների փոխարեն: Սա ինչպես Թուրքիայի, այնպես էլ քրդերի պատմության ամոթալի էջն է: Մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր զոհերից և խոնարհվում Ձեր ցավի առաջ», – նշում է թուրք գրողը: «Ցավոք, սա միակ Ցեղասպանությունը չէ, որին մասնակցել է Թուրքիան: Մուստաֆա Քեմալի հրամանով, որը հետագայում դարձավ Թուրքիայի նոր հանրապետության հիմնադիրը, 1919-ին Անատոլիայում 353 000 Պոնտոսի հույներ են դաժանաբար սպանվել: Սակայն սրանք իմ նախնիների գործած բոլոր հանցագործությունները չեն: Իրենց պատմության սկզբում թուրքերը գլխացավանք էին բոլոր հարևանների համար: Գրեթե 2 հազարամյակ թուրքերն ապրել են հարևան տարածքները գրավելով, մարդկանց սպանելով, խլելով նրանց հողերն ու ունեցվածքը, բռնաբարելով նրանց կանանց ու երեխաներին ստրուկների վերածելով», – նշված է հոդվածում: «Սիրելի ընկերներ, այս խոսքերիս համար ինձ կարող են ձերբակալել ու բանտ նստեցնել, կամ գնդակահարել հենց փողոցում: Բայց խիղճս ստիպում է ճշմարտությունն ասել ամբողջ աշխարհին: Եվ ես այս մասին կխոսեմ մինչև վերջին շունչս», – եզրափակում է թուրք գրողը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |