Կարբի և Օհանավան գյուղերի ջրագծի վերակառուցումը պաշտոնապես կասեցվել է (թարմացված)![]() 20 մարտի 2014 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Կարբի և Օհանավան գյուղերի ջրագծի վերակառուցման աշխատանքները պաշտոնապես կասեցվել են: «ԳԱՀԱ Էներջի» ընկերությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ հաշվի առնելով մի խումբ բնակիչների «դեռևս չփարատված մտահոգություններն արագահոս դոտացիոն ջրագծի անհրաժեշտ վերակառուցման և հետագայում համապատասխան հանրային լսումների արդյունքում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի իրականացման կապակցությամբ, ընկերությունը որոշել է անհապաղ կասեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները Օհանավան համայնքում», գրում է Panorama.am-ը: Ընկերությունից հայտնում են, որ որոշ ժամանակ անց նույն գյուղացիներն այս ծրագրի հիմնական շահառուն և պաշտպանն են լինելու. «Վստահ ենք ծրագրի նպատակների ազնվության մեջ»: Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ նախատեսվում է Ապարանի ջրամբարից սնվող ջրատարի վրա ՀԷԿ-կառուցել: Հարակից 7 գյուղերի բնակիչները բողոքել էին ՀԷԿ-ի կառուցման դեմ` նշելով, որ ՀԷԿ-ի կառուցումից հետո ոռոգման ջուր չեն ունենալու այգիները ջրելու համար, որոնք իրենց եկամտի միակ աղբյուրն են: «ԳԱՀԱ էներջին» ընկերությունը նախապես գյուղի ավագանու հետ համաձայնության է եկել համայնքի տարածքով 400-500 մմ-անոց խողովակներ անցկացնել, գրում է «Առավոտ»-ը։ Բայց հիմա ընկերությունը պատրաստվում է եռակի անգամ մեծ տրամագծով խողովակներ տեղադրել, ինչի պատճառով էլ բնակիչները մտահոգված են, թե ՀԷԿ-ը ջրամբարից բավականին մեծ ծավալով ջուր կվերցնի, որը կնվազեցնի իրենց ոռոգման ջուրը: Մարտի 7-ին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հանձնարարությամբ ստեղծվել էր հանձնաժողով, որը զբաղվում է ՀԷԿ-ի կառուցման խնդրի ուսումնասիրությամբ: Մարտի 19-ին արդեն երրորդ անգամ Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Ապարան միջազգային նշանակության ավտոճանապարհը` պահանջելով վերջնականապես դադարեցնել նոր ՀԷԿ-ի շինարարությունը: Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ժամանել էր ցույցի վայր և հանդիպել բողոքող գյուղացիներին: «Առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում հանձնաժողովը կներկայացնի իր քննարկման արդյունքները: Իսկ այս պահի դրությամբ կարող եմ վստահեցնել, որ մինչև վերջնական որոշում չկայացվի, ոչ մի շինարարություն չի կարող լինել»,- ասել էր նախարարն ու խոստացել` ուրբաթ օրն անձամբ գալ ու գյուղացչներին ներկայացնել հանձնաժողովի որոշումը: Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան համայնքների բնակիչների հետ փոխվարչապետի հանդիպման արդյունքները նույն օրը զեկուցվել էին ՀՀ նախագահին և վարչապետին: Երկրի ղեկավարի հանձնարարությամբ մարտի 20-ին համայնքների բնակիչներին է հանդիպել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և տեղեկացրել, որ կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները: Բնակիչներին առաջարկվել է առանց որևէ անհանգստության սկսել նախատեսված գյուղատնտեսական աշխատանքները: Միաժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը փոխվարչապետին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ` ոռոգման համակարգին առնչվող մտահոգությունները համապարփակ կերպով քննարկելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան լուծումներ առաջարկելու համար: Արմեն Գևորգյանն առաջիկա օրերին կհանդիպի համայնքների ղեկավարներին, կքննարկեն համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից բացահայտված խնդիրները, ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև կստեղծվի հանձնաժողով` Ապարանի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման ընթացակարգերն ուսումնասիրելու և, հնարավորության դեպքում, դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |