Սթիվեն Սփիլբերգը Հայոց ցեղասպանության մասին վկայություններ է հավաքում![]() 21 մարտի 2014 - 11:14 AMT PanARMENIAN.Net - «Շինդլերի ցուցակը» ֆիլմի ռեժիսոր աշխարհահռչակ Սթիվեն Սփիլբերգն այլևս չի պատրաստվում Հոլոքոսթի մասին ֆիլմ նկարահանել` թողնելով դա Շոայի հիմնադրամի ինստիտուտին: «Շինդլերի ցուցակի» ավարտից հետո Սփիլբերգը սկսել էր հավաքել Հոլոքոստ վերապրած մարդկանց պատմությունները: Այս տարի Սփիլբերգի հիմնադրած հիմնադրամը դարձավ 20 տարեկան և այն ընդլայնում է իր աշխարհագրությունը և սկսել է հավաքել տեղեկություններ Հայոց ցեղասպանության, Կամբոջայի ու Ռուսանդայի ցեղասպանությունների մասին, գրում է telegram.com-ը: 2012-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնը հերքել էր լուրերն այն մասին, թե բանակցում է Սփիլբերգի հետ Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված ֆիլմ նկարահանելու մասին: «Շինդլերի ցուցակը» (Schindler's List) Սթիվեն Սփիլբերգի 1993 թվականին նկարահանած դրաման է գերմանացի բիզնեսմեն և գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության անդամ Օսկար Շինդլերի մասին, որը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ իր հնարամտությամբ կարողանում է Հոլոքոսթից փրկել հարյուր հազարավոր հրեաների: Ֆիլմը պատմում է մեկ մարդու տրիումֆի և նրա շնորհիվ մարդկության պատմության ամենադաժան ժամանակաշրջանում փրկվածների դրամայի մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոլոքոսթ Հոլոքոսթը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական նացիստների կողմից միլիոնավոր մարդկանց համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրագությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին: 1949թ. Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից Եվրոպայի երկրներում պատերազմից առաջ եւ հետո հրեաների թվի կատարած համեմատությունը հանգեցրեց այն եզրակացության, որ Աղետի ժամանակ զոհվել է վեց միլիոն մարդ: Այդ թիվն ամրագրված է գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան գործընթացի, Էյխմանի գործընթացի վճիռներում եւ ճանաչվել է Աղետի վիճակագրության հարցերով գիտնականների միջազգային խորհրդակցության (Փարիզ, 1987թ.) մասնակիցների մեծ մասի կողմից, երբ քննարկվում էին 4,2-6 միլիոն թվերը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |