«WEB Ծիրան» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթողները հայտնի են22 մարտի 2014 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Սերգեյ Փարաջանովի թանգարանում հայտարարվել են «WEB Ծիրան» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթողների անունները: Փառատոնի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնն ու webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը, իսկ փառատոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Մրցույթի արդյունքները հրապարակել են հրավիրյալ ժյուրիի անդամները` կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը, կինոքննադատ Արթուր Վարդիկյանը և մշակութային լրագրող Կարինե Ռաֆայելյանը: Մասնակիցներին ողջունել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և webtv.am հեռուստաընկերության տնօրեն Արա Մանուկյանը: Այս տարեսկզբին մեկնարկած և մոտ երկու ամիս տևած «WEB Ծիրան» առցանց մրցույթին անհատ ռեժիսորների և արտադրող ընկերությունների կողմից ներկայացվել է խաղարկային, վավերագրական և անիմացիոն ժանրերի 32 ֆիլմ՝ Երևանից, Գյումրիից, Ռուսաստանից: Մրցութային հաձնաժողովը գլխավոր մրցանակի համար սահմանել էր դրամական պարգև` 420․000 դրամի չափով: Մրցանակը ստացել է Նիկոլայ Հովհաննիսյանը՝ իր 10 րոպե տևողությամբ «Ստվեր» ֆիլմի համար: Որպես մրցանակ` ֆիլմ նկարահանելու տեխնիկական աջակցության տրամադրում է նախատեսվել խրախուսական և հանդիսատեսի համակրանք անվանակարգերում հաղթողների համար: Վերջինը նախատեսված էր ամենամեծ թվով առցանց դիտումներն արձանագրած ֆիլմի համար: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են հայ երիտասարդների շրջանում ստեղծագործ ոգու խթանմանը: «WEB Ծիրան» փառատոնը բավականին հաջողված նախաձեռնություն է: Այն արդեն երրորդ անգամ մի ծրագրի շուրջ է համախմբում կինոաշխարհում իրենց առաջին լուրջ քայլերը կատարող շնորհալի երիտասարդներին: «Ոսկե ծիրան»-ի այս եզակի ծրագիրը տարեցտարի դառնում է ավելի ու ավելի ճանաչված»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Կինոարվեստի աշխարհում իրենց առաջին լուրջ քայլեր կատարողները մեր աջակցության կարիքն են զգում: Արվեստի այս ոլորտում միայն ստեղծագործ միտքն ու ձեռքերը բավական չեն արժեքավոր գործեր ստեղծելու համար: Անհրաժեշտ է մի հարթակ, որտեղ կինոարվեստի սիրահարները կարողանան հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքները: «WEB Ծիրան»-ը պատվով է իրականացնում այդ գործառույթը»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը: Արդեն երրորդ տարին իրականացվող «WEB Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնը նպատակ ունի առանց ժանրային սահմանափակումների մեկ հարթակում միավորելու հայազգի ինչպես սկսնակ, այնպես էլ արդեն կայացած կինոարտադրող անհատների, նաև ընկերություններին` հնարավորություն ընձեռելով ոչ միայն պարզապես մասնակցելու մրցութային ծրագրի, այլև ինտերնետային ազատ հարթությունում կինոսեր հանրության դատին ու գնահատականին առավել համակարգված կերպով ներկայացնելու իրենց վերջին աշխատանքները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |