Պարտադիր կուտակայինի մասին օրենքը կփոփոխեն․ ԱՄՀ-ն ասում է՝ այդ հարցում գործադիրին չի ճնշել![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կենսաթոշակային բարեփոխումների հարցում Հայաստանի կառավարության վրա ճնշումներ չի գործադրել։ Այս մասին մարտի 24-ին հայտարարել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։ Նրա խոսքով՝ Կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումներին, մասնավորապես՝ կենսաթոշակների պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմանը, պատրաստվել է 4-5 տարի, խնդիրը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ՝ ում վրա տարածվում են բարեփոխումները, խորհրդակցություններ են եղել նաև Հայաստանի սահմաններից դուրս, այն երկրներում, որոնք արդեն իսկ ներդրել են պարտադիր բաղադրիչը։ «Իշխանությունները խորհրդակցել են կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում մասնագիտացված ֆինանսական կառույցների՝ Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ։ Իշխանությունները փորձել են գտնել ֆոնդերի լավագույն կառավարիչներին։ Մեր կարծիքով՝ դա լավ մշակված և լավ մտածված բարեփոխում է»,- նշել է Հորթոնը՝ հավելելով, թե բարեփոխումներն ազդելու են հասարակության լայն շերտերի վրա, և բարեփոխումներում անշուշտ կլինեն հատվածներ, որոնք ավելի հեշտ կընդունվեն, կլինեն նաև այնպիսիք, որոնք շատ ավելի դժվար կընդունվեն, գրում է «Սիվիլնեթ»-ը։ «Կենսաթոշակային բարեփոխումներ նախագծելիս ստիպված ես լինում բարդ ընտրություն կատարել։ Համարում ենք, որ այս բարեփոխումներում ապահովվել է պատշաճ հավասարակշռվածությունը»,- նշել է ԱՄՀ ներկայացուցիչը։ Ըստ Հորթոնի՝ դեռևս դժվար է ենթադրել, թե ինչպես Կառավարությունը կարձագանքի, եթե Սահմանադրական դատարանը մարտի 28-ին ամբողջովին կամ մասամբ հակասահմանադրական ճանաչի բարեփոխումները։ ԱԺ քառօրյայում այսօր անդրադառնալով պարտադիր կուտակայինին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ օրենքում փոփոխություններ կլինեն: «Գտնում ենք, որ օրենքում թերություններ կան, և օրենսդրական փոփոխություն կլինի: Բայց դա չի լինի ճնշման, այլ՝ քննարկումների ներքո: Եթե հասկանանք, որ օրենքի մեջ ինչ-որ տեղ բացթողումներ կան, անպայման կշտկենք»,- ասել է խորհրդարանի նախագահը՝ հավելելով, որ այդ փոփոխությունները ճնշումների հետ կապ չունեն, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Հարցին, թե պատրաստ են օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, Աբրահամյանն արձագանքել է․ «Պատրաստ ենք քննարկել»: Իր հերթին մեկնաբանելով ԱԺ նախագահի խոսքերը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, թե Հովիկ Աբրահամյանը նկատի է ունեցել այն, որ այստեղ էլ, ինչպես և ցանկացած այլ օրենքում, անհարթություններ կան: Գալուստ Սահակյանն էլ, պատասխանելով հարցին, թե իր մատնշած «անհարթությունները» կարո՞ղ են հանգեցնել նրան, որ օրենքից հանվի «պարտադիր» բառը, ասել է. «Ո´չ: Մեզ մոտ նման խնդիր դեռ չի քննարկվել, բայց ես դրան կողմ չեմ լինի, որովհետև եթե պարտադիր բաղադրիչն օրենքիցհանեն, ապա այն կկորցնի իր նշանակությունը», գրում է Tert.am-ը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշել է, թե պատկերացում չունի՝ ինչ զիջումների մասին է խոսքը և մինչև ուր կարող է գնալ իշխող քաղաքական մեծամասնությունն այս հարցում: «Նախ՝ Սահմանադրական դատարանն է այն բարձագույն ատյանը, որը պետք է որոշի օրենքի հետ կապված հարցը: Դրանից հետո կորոշենք՝ ինչպես առաջնորդվել»,- ասել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավարը: Նախոր շաբաթ օրը «Դ!ԵՄ ԵՄ»-ի նախաձեռնած հանրահավաք-երթն էր, որին հարյուրավոր քաղաքացիներ էին մասնակցում։ Ավելի վաղ՝ մարտի 19-ի Կառավարության նիստին, վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դ!ԵՄ ԵՄ»-ին երկխոսության կոչ էր արել․ «Հայտարարում ենք՝ պատրաստ ենք երկխոսության, որովհետև դիրքորոշումը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղհասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար»,- նշել էր գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ ընդունում են՝ օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերողները, չեն կարող լինել առանց թերությունների։ Նրա խոսքով, ճիշտ ճանապարհը երկխոսությունն է, որով էլ «Դ!ԵՄ ԵՄ»-ի կոչ են անում շարժվել։ Ավելի ուշ «Դ!ԵՄ ԵՄ»-ն արձագանքել էր երկխոսության կոչին՝ նշելով, որ շարժումը միշտ կարևորել ու արժևորել է այդ ճանապարհը, ինչն «ապացուցել են իրենց պահվածքով»՝ մինչև ՍԴ-ի գործընթաց սկսելը։ Ողջունելով վարչապետի առաջարկը, քաղնախաձեռնությունը նշել էր, որ պատրաստ կլինեն երկխոսության, երբ հստակ հաղորդագրություն լինի, որ պարտադիր բաղադրիչն օրենքից վերացնելու պատրաստակամություն, ինչպես նաև առանց դրա օրենքի մշակման շուրջ երկխոսության ցանկություն կա, որն իրենք առայժմ չեն ստացել։ ![]() ![]() Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |