ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս 31 սմարթֆոն է հատկացրել հավատարիմ բաժանորդներին![]() 26 մարտի 2014 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպել է 365 խաղարկության հերթական փուլը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հերթական անգամ անակնկալ է մատուցել «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» ակտիվ փաթեթի իր հավատարիմ բաժանորդներին: Այս անգամ ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է «365» խաղարկության մարտ ամսվա հաղթողներին և նրանց հանձնել տվյալ ամսվա օրերի թվով սահմանված 31 մրցանակները` MTS Ego սմարթֆոնները, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Խաղարկությունը տեսագրվել է մարտի 21-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները: Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին խաղարկվել և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հաղթած բաժանորդներին է տրամադրվել 100 սմարթֆոն: Իսկ ընթացիկ տարվա փետրվարին` 28 սմարթֆոն: Նոր՝ «365» խաղարկությոնը կազմակերպվում է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով: Ըստ այդմ` հաջորդ ամիս կկազմակերպվի 30 սմարթֆոնի խաղարկություն, ինչը համապատասխանում է ապրիլ ամսվա օրերի քանակին: «Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |