Էրդողանի կուսակցությունը հաղթել է տեղական ընտրություններում, հերթը նախագահականինն է![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների համաձայն, հաղթել է իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ)՝ հավաքելով 45 տոկոս: Դրա գլխավոր մրցակից Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է մոտ 30 տոկոս: Գրանցված ընտրողների թիվը կազմել է 52 մլն 695 հազար 831: Նրանցից 26 մլն 704 հազար 757-ը կանայք են, 25 մլն 991 հազար 75-ը՝ տղամարդիկ: Ընտրություններին մասնակցել է 26 քաղաքական կուսակցություն: 8 մարդ սպանվել, ևս 36-ը՝ վիրավորվել է տարբեր թեկնածուների կողմնակիցների միջև բախումների ընթացքում: Դրանք հիմնականում Շանլիուրֆա և Հաթայ գավառներում Սիրիայի հետ սահմանին էին: Հավանաբար, Էրդողանի կուսակցության վարկանիշի վրա քիչ է ազդել կոռուպցիոն սկանդալն ու Twitter և YouTube-ի արգելափակումը: Ի դեպ, տառացիորեն ընտրությունների շեմին Twitter-ը հաղթեց դատարանում սոցցանցերի արգելափակման մասին թուրքական կառավարության որոշման դեմ ներկայացված հայցով: Էրդողանի ընտրողները, ինչպես արդեն գրել ենք, հիմնականում ապրում են գավառներում և նրանց դժվար է զարմացնել կոռուպցիոն սկանդալներով: Իսկ դրույքները բարձր էին՝ այս ընտրությունները դարձան նախագահականի «գլխավոր փորձը», որոնք կայանալու են օգոստոսին: Սեփական դիրքերն ամրապնդելու ու իր նախագահին ընտրելու համար ԱԶԿ-ն մինչև օգոստոս ժամանկ ունի։ Սակայն այստեղ որոշ կասկածներ են առաջանում՝ իրո՞ք Ֆեթուլլահ Գյուլենը, որն Էրդողանի գլխավոր մրցակիցն է, իսկ անցյալում նրա եռանդուն կողմնակիցն էր, պայքարել է ներկայիս վարչապետի դեմ: Գյուլենը մեծ հեղինակություն ունի Թուրքիայում և Էրդողանի հաղթանակը, ինչ էլ ասեն, հնարավոր չէր լինի, եթե նա չլիներ: Գյուլենը, գուցե և չսատարեց իշխող կուսակցությանը, սակայն, հավանաբար, ոչ էլ խանգարեց: Իսկ վարչապետն ինքն արդեն շնորհավորել է կուսակիցներին հաղթանակի կապակցությամբ և խոստացել, որ իր քաղաքական մրցակիցները «թանկ են վճարելու»: Մի խոսքով, իր դերի մեջ էր: Երբ վերջին օրերին բժիշկներն արգելեցին նրան ելույթ ունենալ հանրահավաքներում ձայնը կորցնելու պատճառով, նա ասել է. «Նրանք բոլորը դավաճաններ են: Գնացեք ընտրատեղամասեր և մի լավ դաս տվեք նրանց: Ցույց տվեք իսկական օսմանական հարվածը»: Կարող է այնպես պատահել, որ հաղթանակած Էրդողանն իրոք իրեն «սուլթան Ռեջեփ» երևակայի: Եվ այն ժամանակ Քեսաբի և ընդհանրապես Սիրիայի հարցը կարող է լուծվել նույնպես «օսմանական ձևով»: Թուրք վարչապետը հայտնի է նրանով, որ ոչ ոքի չի լսում, և նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն ցանկանա զգուշացնել նրան, թե Սիրիայում սրացումն անթույլատրելի է, նա, ինչպես միշտ, ձեռքը թափ կտա ու կանի այն, ինչ, ցավոք, հարկ կհամարի: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |