Եղանակային պայմանների վերաբերյալ վարկածը նոր հաստատումներ է ստանում

PanARMENIAN.Net - Հայկական Ա-320 ինքնաթիռի կործանման եղանակային պատճառների մասին վարկածը հաստատվում է: Ավելի վաղ այդ վարկածն էին առաջ քաշել ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները: Սոչի ժամանած ՌԴ Տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, հղում անելով Ա-320 ինքնաթիռի անձնակազմի եւ Ադլերի դիսպետչերական ծառայության բանակցությունների սղագրության վերծանման արդյունքներին, այսօր հաղորդել է, որ ինքնաթիռը երկրորդ պտույտի է գնացել վայրէջքի համար: «Դա նշանակում է, որ հրամանատարը որոշել է երկրորդ պտույտը կատարել, ելնելով եղանակային պայմաններից: Դա անձնակազմի հրամանատարի իրավունքն է»,-ասել է Լեւիտինը լրագրողներին: Երեւանից Սոչի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սեւ ծովում մայիսի լույս 3-ի գիշերը: Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ինքնաթիռում ավելի շատ մարդ եղած լինի, քան նշված է ցուցակներում, Իգոր Լեւիտինն ասել է, որ նման տեղեկատվություն չկա: «Մենք կօգտվենք միայն ավիաընկերության ներկայացրած ցուցակներից»,-նշել է նախարարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---