ՌԴ սենատոր. ՄՄ-ին անդամակցումը կամրապնդի ՀՀ տնտեսությունն ու կբարձրացնի կենսամակարդակը![]() 1 ապրիլի 2014 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Մաքսային միությանն անդամակցումը թույլ կտա հզորացնել Հայաստանի տնտեսությունն ու կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Իգոր Չերնիշենկոն՝ մեկնաբանելով Երևանում կայացած «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» տնտեսական համաժողովի արդյունքները: «Տնտեսական համաժողովը նվիրված էր Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը,-նշել է սենատորը:-Բացեց միջոցառումը վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համաժողովն անցավ բարձր մակարդակով, նրա աշխատանքին մասնակցեցին ՀՀ նախարարներն ու առաջատար մասնագետները»: Չերնիշենկոն նշել է, որ բոլոր հավաքվածները Հայաստանի անդամակցումը ՄՄ-ին կապեցին երկրի տնտեսության հզորացման հետ: Նա հավելեց, որ Մաքսային միությունը թույլ կտա վերացնել մաքսային տուրքերի հետ կապված խոչընդոտները: «Այդ ամենը թույլ կտա լուծել գլխավոր խնդիրը՝ բարձրացնել երկրի բնակչության կենսամակարդակը», -ասել է ռուս սենատորը: Չերնիշենկոն նշել է, որ ՌԴ վարչապետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում բարձր գնահատական է տրվում ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշմանը: «Նա հատկապես շեշտեց, որ անդամակցումը Մաքսային միությանը, համատեղ քայլերը ինտեգրացիայի ճանապարհին արդյունավետ ազդեցություն կունենան նաև ռուս-հայկական բարեկամական հարաբերությունների խորացման վրա և կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանն առևտրային, տնտեսական և մշակութային ոլորտներում»,-գրել է Չերնիշենկոն «Միասնական Ռուսաստան» կուսակցության կայքում: «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովը Երևանում կազմակերպել էր իշխող Հանրապետական կուսակցությունը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում նշել է, որ ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած միջանդամակցային պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է: Ըստ նրա, հաջորդ քայլը միջազգային իրավական փաստաթղթի ստորագրումն է և մեր երկրի անմիջական մասնակցությունը միջազգային ինտեգրացիոն գործընթացներին: Համաժողովին զեկույցով է հանդես եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով Մաքսային միության առավելություններ ու թերությունները: Նա նշել է, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, իսկ ԱՀԿ տարածքում ցածր մաքսատուրքեր են գործում: Սակայն, ըստ վարչապետի, ՄՄ-ում մաքսատուրքերի չափը մոտ երեք անգամ բարձր է: «Դա նշանակում է, որ եթե մենք միասնականացնում ենք մաքսատուրքերը, դա ազդեցություն է թողնելու այն տնտեսվարողների վրա, որոնք ապրանքներ են ներմուծում երրորդ երկրներից»,- ասաց նա` հավելելով. «Մի կողմից, եթե բարձրացնենք մսամթերքի մաքսատուրքերը, դա բացասական ազդեցություն կթողնի սպառողական շուկայի վրա, մյուս կողմից պաշտպանելու ենք մեր միս արտադրողների շահերը: Դա խթանելու է նոր ներդրումներն անասնապահության բնագավառում»: Տիգրան Սարգսյանը նշել է, որ կան բազմաթիվ ապրանքներ ու ծառայություններ, որոնք Հայաստանը չի արտադրում, այլ ներմուծվում են երրորդ երկրներից, և այս առումով միասնական մաքսատուրքերը ստեղծելու են որոշակի բարդություններ: Հայաստանը պետք է ուղղվի ՄՄ շուկաներ և նախապատվությունը տա ՄՄ երկրների կողմից արտադրված ապրանքներին և մատուցվող ծառայություներին: Իսկ երրորդ երկրներից ապրանքներ ու սարքեր ներմուծողների համար դժվարություններ կլինեն, ինչն այս փուլում քննարկման առարկա է: Վարչապետը նաև նշել է, որ անդամակցելով ԱՀԿ-ին՝ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ: Դրանց մի մասը վերանայելու կարիք կա, քանի որ ստիպված ենք լինելու վերանայել մեր մաքստուրքերը: Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ ԱՀԿ-ի շրջանակներում բանակցային գործընթաց է սկսվելու: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին, Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը: «Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը: Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ապրիլի կեսին կավարտվի ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործընթացը: Նա հավելեց, որ զուգահեռ նախապատրաստվում է նաև համաձայնագիրը: «ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը պետք է համաձայնության գան համաձայնագրի վերաբերյալ, որից հետո այն կներկայացվի ԱԺ վավերացմանը: Այժմ բարդ է ասել, թե հատկապես երբ այն կներկայացվի խորհրդարանին»,- ասել էր նա: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Photo: er.ru Հղումներ թեմայով. ![]() ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |