Թուրքմենստանի նախագահը ցավակցական նամակ է հղել Հայաստանի նախագահին

PanARMENIAN.Net - Թուրքմենստանի նախագահ Սապարմուրդ Նիյազովը ցավակցական նամակ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին անցած գիշեր Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության Ա-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, հաղորդում է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան մամլո ծառայությունը: «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սեւ ծովում «Արմավիա» ավիաընկերության Ա-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետեւանքով կան բազմաթիվ մարդկային զոհեր: Ցանկանում եմ տոկունություն եւ արիություն, խնդրում եմ իմ անկեղծ ցավակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին եւ մերձավորներին»,-ասվում է Թուրքմենստանի նախագահի ուղերձում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---