Նիդերլանդներում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր է կառուցվել![]() 2 ապրիլի 2014 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների Ալմելո քաղաքում 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 99-ամյակին նվիրված հուշահամալիր է կառուցվել: Համալիրի շինարարությունը սկսվել է 2013-ին բարերար Քրիստիան Գելիջինի հովանավորությամբ:Պաշտոնական բացումը տեղի կունենա այս տարվա ապրիլի 24-ին, գրում է Panorama.am-ը: Հեղինակ-նախաձեռնող Քրիստիան Գելիջինն ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հուշահամալիրն աշխարհին ևս մեկ անգամ սթափության կոչ անելու նպատակ է հետապնդում` բացառելու ցեղասպանության կրկնությունը: Հուշահամալիրը կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով՝ 16 սյուների վրա, 16 խաչքարով, հայկական տուֆից: Խաչքարերը պատրաստվել են Հայաստանում՝ Վանաձորում: Նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն հաջորդ տարի հուշահամալիրի հարևանությամբ ցեղասպանության թանգարան կառուցել: 2001-ին հոլանդական Ասեն քաղաքում տեղի հայկական համայնքի նախաձեռնությամբ տեղադրվեց 1915-1923 թթ. Ցեղասպանության զոհերի հուշարձանը: Անհայտ հեղինակի կերտած խաչքարը բերվել է Հայաստանից և օրհնվել: Վերևում 3 խորշ է, որտեղ պատկերված է Քրիստոսը երկու հրեշտակի հետ, մեջտեղում` մեծ խաչ: Հղումներ թեմայով. ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |