ԱՄՆ կոնգրեսականները խնդրում են ավելացնել ֆինանսական աջակցությունը ՀՀ-ին ու ԼՂՀ-ին![]() 3 ապրիլի 2014 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Կոնգրեսի ևս 27 անդամների հետ համատեղ նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթակոմիտեի նախագահ Քեյ Գրեյնջերին, կոմիտեի նախագահ Նիտե Լոուեին՝ խնդրելով ավելացնել 2015 թվականի համար նախատեսված ֆինանսական աջակցությունը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, գրում է Asbarez-ը: Մասնավորապես, կոնգրեսականները խնդրում են հարցում ուղարկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), որպեսզի վերջինս առնվազն 5 մլն դոլար հատկացնի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ու զարցաման ծրագրերի համար, ինչպես նաև 40 մլն դոլար որպես ընդհանուր տնտեսական աջակցություն Հայաստանին: «Մենք երախտապարտ ենք կոնգրեսականներ Փալոունին ու Գրիմին և նրանց բոլոր գործընկերներին, որոնք ստորագրել են այդ ուղերձը, օգնության համար, որի նպատակն է հայ-ամերիկյան բազմամյա բարեկամության ամրապնդումը: Մենք գնահատում ենք նրանց աջակցությունն աշխարհի այդ առանցքային տարածաշրջանում խաղաղության, կայունության ու ժողովրդավարության կայացման գործում», -հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Մի խումբ կոնգրեսականներ խնդրել են նաև աջակցել Սիրիայում բարձր ռիսկի տակ գտնվող բնակչության խմբերին, այդ թվում նաև հայերին ու քրիստոնյա համայնքներին: Կոնգրեսականները խնդրել են նաև օժանդակել կայուն զարգացման հիմնադրամներին Ջավախքում աշխատատեղերի ստեղծման հարցում և կասեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ Ալիևի կառավարությունը չի կասեցրել հարձակումները Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վրա և չի համաձայնվել, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ միջոցներով: 1995 թվականին ԱՄՆ Կոնգրեսում ստեղծվեց Հայաստանին աջակցող երկկուսակցական խումբ: Այն հիմնեցին ժողովրդավար Ֆրենկ Փալոուն ավագը և հանրապետական Էդվարդ Փորթերը: Հետագայում Փորթերի տեղը զբաղեցրեց Ջո Նոլենբերգը: Խումբն աշխատում է Ներկայացուցիչների պալատում՝ նախաձեռնելով հայկական հարցերի քննարկումներ: Այժմ խումբը գլխավորում են ֆրենկ Փալոուն կրտսերն ու Մայքլ Գրիմը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |