Ռամիլ Սաֆարովը պետք է պատասխան տա երկրորդ հանցագործության համար

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Հունգարիայի Պեշտի կենտրոնական շրջանային դատարանում սկսվել է հերթական դատավարությունը Ռամիլ Սաֆարովի դեմ բանտապահների ներկայացրած հայցի կապակցությամբ: Դատավոր Տոտ Դենդերի նախագահությամբ դատավարությանը մասնակցեցին դեսպանատան ներկայացուցիչները եւ Հունգարիայում ուսանող ադրբեջանցի երիտասարդները: Ռ.Սաֆարովի իրավունքներն այդ գործով կպաշտպանի հունգարացի փաստաբան Կլարա Ֆիշերը: Հիշեցնենք, որ 2004 թվականի հունիսի 19-ին բանտապահները Ռ.Սաֆարովից պահանջել են նրա հեռախոսային քարտը: Հունգարերեն չիմացող Սաֆարովը չի հասկացել, թե ինչ են նրանք ուզում եւ նրանց միջեւ նախադեպ է տեղի ունեցել: Արդյունքում 8 ոստիկաններ կապել են նրա ձեռքերը եւ ֆիզիկական ուժ գործադրել Ռ.Սաֆարովի հանդեպ: Չնայած, որ դրանից հետո Ռ.Սաֆարովի փաստաբանները դիմել են դատարան, դատարանը փակել էր գործը ապացույցների բացակայության պատճառով: Այնուհետեւ հակառակ կողմը դիմել է հայցով` ադրբեջանցի սպայի կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրելու կապակցությամբ, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---