Վարչապետը հրաժարական է տվել․ Ըստ Սահմանադրության՝ Կառավարությունը նույնպես (թարմացված)![]() 3 ապրիլի 2014 - 20:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նաև հայտնել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգասյանն այսօր ներկայացրել է հրաժարականի դիմում, որը ՀՀ նախագահն ընդունել է: «Դեռևս մեկ ամիս առաջ նա նման խնդրանքով դիմել է նախագահին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում, երկրի ղեկավարը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը, և այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է»,- ասել է նա, գրում է Tert.am-ը: Վարչապետը նշել է, որ սա կշռադատված որոշում է, այլ ոչ` պահի տակ կայացված: Էդուարդ Շարամազանովի խոսքով՝ սա անձնական որոշում է: Ավելի ուշ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»: ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ վարչապետի բացակայության ընթացքում նրան փոխարինում է փոխվարչապետը: Երկրի ղեկավարը վարչապետ է նշանակում Կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում: Ըստ 55-րդ հոդվածի՝ վարչապետի՝ հրաժարական ներկայացելու կամ նրա պաշտոնի թափուր մնալու օրը նախագահն ընդունում է Կառավարության հրաժարականը: Սահմանադրությամբ սահմանվում է, որ գործադիրի հրաժարականի ընդունումից հետո դրա անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը: Այն կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում: Նույն հոդվածի 4-րդ կետով ամրագրված է, որ երկրի ղեկավարն Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2008-ի ապրիլի 9-ին։ Մինչև այդ 1998-ի մարտի 3-ից եղել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակվել է 2005-ի մարտի 2-ին)։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։ ՀՀ Նախագահի 2012-ի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ունի պահեստազորի սպայի զինվորական կոչում, Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |