Հայտնաբերվել են Ա-320 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածներից 53-ի մարմինները

PanARMENIAN.Net - Հայտնաբերվել են Սեւ ծովում Ա-320 ինքնաթիռի վթարի հետեւանքով 113 զոհվածներից 53-ի մարմինները: Նրանցից 20-ի ինքնությունը հաստատվել է: Սոչիի այն շրջանում, որտեղ տեղի է ունեցել վթարը, անցած օրվա եւ գիշերվա ընթացքում կուտակվում էին Ռուսաստանի ԱԻՆ, պաշտպանության նախարարության, Դաշնային սահմանապահ ծառայության եւ ՌԴ տրանսպորտի նախարարության ուժերի խմբավորումներ եւ ծովայիին բազավորման նավեր եւ մոտորանավեր: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի ԱԻՆ տեղեկատվության վարչությունում: «Ուժերի եւ միջոցների համակարգման համար ստեղծված են օպերատիվ շտաբներ Սոչիի ծովային նավահանգստում եւ Ադլերի օդանավակայանում, արտակարգ իրավիճակի վայրում աշխատում են Ռուսաստանի ԱԻՆ եւ Ռուսաստանի ԱԻՆ հարավային տարածաշրջանային կենտրոնի օպերատիվ խմբերը»,-ասել են Ռուսաստանի ԱԻՆ-ում: Փրկարարա-որոնողական աշխատանքներին մասնակցում է 590 մարդ եւ 104 միավոր տեխնիկա, որոնցից 29 նավեր են, այդ թվում Ռուսաստանի ԱԻՆ-ից` 177 հոգի եւ 43 միավոր տեխնիկա, որից 11-ը` նավեր: Սոչիի հյուրանոցներում եւ հանգստյան տներում տեղավորվել են վթարի զոհերի 300 հարազատներ, հաղորդել են Սոչիի վարչակազմի մամլո ծառայությունում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---