Հետաքննությունն ավարտվել է. Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում 4 ապրիլի 2014 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ոստիկանությունն ավարտել է «ԿամաԱԶ-ի» վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով հետաքննությունը: Համարվում է, որ նրա մեղքով է տեղի ունեցել 18 մարդու կյանք խլած մեծ ավտովթարը Նոր Մոսկվայում: ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թ. հուլիսի 13-ին բախվել է Պոդոլսկից Կուրիլովո 64 ուղևորի տեղափոխող ավտոբուսի հետ: Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ քրեական գործի հետաքննությունն ավարտված է և ուղարկվել է դատախազություն: Քննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը պատշաճ սպասարկում չի անցել, արգելակները վատ էին աշխատում: Ինչպես կարծում է քննությունը, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Այժմ բեռնատարի վարորդին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում՝ Ռուսաստանում սա երկու կամ ավելի զոհերով ՃՏՊ-ի համար գործող առավելագույն ժամկետն է, եթե վարորդը սթափ է եղել: Մարտի 14-ին Մոսկվայի քաղաքային դատարանը երկարացրեց ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև ապրիլի 14-ը: Այսպիսով դատարանը բավարարեց ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գծով Գլխավոր քննչական վարչության միջնորդությունը կես տարին գերազանցող խափանման միջոցը մեղադրյալի համար երկարացնելու վերաբերյալ: Դատական նիստում ասվեց, որ գործի նույթերը 10 հատոր են կազմում, որոնց Հարությունյանն արդեն ծանոթացել է: Այժմ պետք է ուսումնասիրեն 47 տուժածները: Քննության ընթացքում կատարվել է մոտ 70 փորձաքննություն: Երբ տուժածները կծանոթանան գործի նյութերին, մեղադրական եզրակացությունը կթարգմանվի հայերեն, այն կհաստատի դատախազը, իսկ հետո քրեական գործը կուղարկվի դատարան, հայտնում է BFM.ru-ն: Նոյեմբերի 28-ին Հրաչյա Հարությունյանին ևս մեկ մեղադրանք ներկայացվեց՝ կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ: Նույն օրը նրան կրկին անգամ մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5 մասով այս անգամ արդեն փորձագետների եզրակացություններով՝ երկու կամ ավելի զոհերով ՃՏՊ: «Բացի այդ, քննիչը լրացուցիչ մեղադրանք ներկայացրեց նրան ՌԴ ՔՕ 327 հոդվածի 3 մասով՝ կեղծ փաստաթղթի օգտագործում)», -հայտարարեց այն ժամանակ մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Հարությունյանն, ինչպես և նախկինում, ճանաչում է իր մեղքը վթարի պատճառ հանդիսացած ճանապարհային երթևեկության օրենքների խախտման մասով, սակայն ժխտում է կեղծ փաստաթղթի կիրառումը: Ըստ նրա, նա չի իմացել, որ փաստաթուղթն իսկական չէ, ոչ ոք այդ թուղթը չի ստուգել: Մեղադրյալը նաև միջնորդություն է ներկայացրել լրացուցիչ ավտոտեխնիկական փորձաքննություն անցկացնելու համար: «Մասնավորապես, փորձագետները չեն պարզել, թե ինչ արագությամբ է ընթացել մեքենան, չեն պարզել, արդյոք վարորդը տեխնիկական հնարավորություն ունեցել է կասեցնելու ՃՏՊ-ն»,-ասել է փաստաբանը: 2013 թ. հուլիսի 13-ին Պոդոլսկի մերձակայքում շինանյութ տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար մեքենան բախվել էր երթուղային ավտոբուսին: Հարվածի հետևանքով 18 մարդ էր զոհվել, 60-ը՝ վիրավորվել: Հուլիսի 15-ին Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը ձերբակալեկլ էր Հարությունյանին: Սեպտեմբերի 12-ին նույն դատարանը երկարացրել էր ձերբակալության ժամկետը մինչև դեկտեմբերի 14-ը: Հրաչյա Հարությունյանին դեպքից հետո դատարանի դահլիճ են տարել կանացի խալաթով և հողաթափերով: Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դիմել է Մոսկվայի Տվերի շրջանի դատարան քննիչի դեմ բողոքով: Բողոքը ներկայացվել է այն փաստով, որ քննիչը մեղադրյալին ձերբակալել և տեղափոխել է մեկուսարան կանացի խալաթով: «Ըստ իս, մեղադրյալին դատարան բերելը կանացի խալաթով և լողափի հողաթափերով, ձերբակալված անձանց պահման մասին օրենքի խախտում է»,-ասել է վարորդի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Life News-ին: Նա պարզաբանել է, որ Հարությունյանը խնդրել է քննիչին կապվել իր հարազատների հետ և խնդրել է հագուստ բերել իր համար, ինչը չի արվել: «Ստացվում է, որ քննիչը ոչ մի բանի համար պատասխանատո՞ւ չէ, եթե մերկ ձերբակալեր, մե՞րկ պիտի տաներ մեկուսարան»,-վրդովված ասել է փաստաբանը՝ հավելելով, որ իրենք խնդրում են դատարանին ապօրինի ճանաչել քննիչի գործողությունները»: Մարգարյանը հուսով է, որ դատարանը վերջակետ կդնի Հարությունյանի խալաթի հետ այս պատմությունում՝ նմանատիպ բողոքներն, ուղղված դատախազությանն ու քննչական մարմիններին, արդյունք չտվեցին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել |